Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ.
«Թուրքիան անօրինական է համարում իրաքյան քրդական կառավարության կողմից անցկացվող անկախության հանրաքվեն, չի ճանաչելու դրա արդյունքները: Ցանկացած կարգավիճակի փոփոխություն, որը կբերի նոր հարևան պետության ստեղծման երկրի հարավային սահմանին Թուրքիան երբեք չի հանդուրժի:Անկարան բազմիցս անդարադարձել է այս հարցին և պնդել, որ սա վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը : Այդ , այսպես ասած, անկախության հանրաքվեի պատճառով ստեղծվելիք քաոսի համար կվճարեն այնտեղ ապրողները, հասարակ ժողովուրդը, որը մեզ համար ցավալի է, սակայն այլ ճանապարհ մեզ չի թողել նախկինում մեր աջակցությունը վայելող քրդական կառավարությունը: Իրենք զոհաբերում են իրենց եղբայրներին և քույրերին , ինչպես նաև արաբներին ու թուրքմեններին, իրենց սին ու դատարկ երազանքների համար» , - ասել է Յըլդըրըմը Անկարայում Մամաք շրջանում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:
Կարեն Հովհաննիսյան