Սիրիական խնդրով Աստանայի բանակցություններից հետո Թուրքիան ձեռքերի ազատություն է ստացել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում: Այստեղ նաև թուրքական ուժերի մասնակցությամբ դեէսկալացիոն գոտի է ստեղծվելու:


Գիտենք որ Սիրիայի այս հատվածում մեծ ազդեցություն ունի ալ-Կաիդա-ին հարող Հայա Թահրիր ալ-Շամը: Վերջին շրջանում փորձ է արվում մասնատել հիշյալ կառույցը՝ կառույցը լքում են առանցքային ֆիգուրներ, առանձին խմբավորումներ, սպանվում են հեղինակավոր լիդերներ և այլն (մի խոսքով թուրքական հատուկ ծառայությունները լավ աշխատում են):


Այն ինչ այսօր հանդիպում ենք Իդլիբ քաղաքի պատերին գրված, հատկապես դեպի Իդլիբ թուրքական զինուժի հնարավոր ներխուժման լուրերից հետո, խոսում է այն մասին, որ Թահրիր ալ-Շամը չի պատրաստվում "աղ ու հացով" դիմավորել թուրքերին՝
Իդլիբի պատերին. "Չի լինելու թուրքական օկուպացիա", "Գերեզման թուրքերի համար" և այլն....

 

Սարգիս Գրիգորյան