Թուրքիան զարգացրեց Իրաքյան Քրդստանի տնտեսությունը և այժմ կանգնած է կոտրած տաշտակի առջև:


Էրբիլում Անկարան կառուցել է , այսպես ասած , օդային տարածք 550 մլն դոլար արժողությամբ: Իրաքյան Քրդստանում գործում են թուրքական 1300 ընկերություններ, Քրդստանի նավթի 85%-ը վաճառվում է Թուրքիայի Ջեհյան նավահանգստով: Էրբիլի և Անկարայի նավթային բիզնեսն ավելի ցայտուն երևալու համար, ասեմ, որ մեկ օրում Քրդստանը դեպի Թուրքիա արտահանում էր 550 հազ. բարել նավթ: