ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2016թ. Հայաստանից Իրան արտահանվել է 76 միլիոն 988 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանք, ներմուծվել՝ 164 միլիոն 431 դոլարի ապրանք, ընդհանուր ծավալը կազմելով 241 միլիոն 419 հազար ԱՄՆ դոլար:


Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի տվյալներով 2016թ. Իրանի և Ադրբեջանի միջև առտրաշրջանառությունը կազմել է 211 միլիոն ԱՄՆ դոլար:


Ադրբեջանի հետ համեմատվելու նպատակ ամենևին էլ չկա, սակայն մի շարք գործոններով պայմանավորված վերջին շրջանում Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններում նկատվող բարելավման միտումները քարոզչական տիրույթում այնպիսի տպավորություն էին ստեղծել, կարծես Իրանի ու Ադրբեջանի տնտեսությունը թռիչքաձև զարգացում է ապրում:
Պետք է նշել, որ Իրանի և Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները մեղմ ասած ևս գոհացուցիչ չեն, և իրոք ավելացման մեծ հնարավորություններ կան:


Վիզային ռեժիմի չեղարկումը, «Սյունիք» ազատ տնտեսական գոտու հիմնումը, Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ գործարկումը՝ սրանք վերջին մեկ-երկու տարում ստեղծված այն նպաստավոր պայմաններն են, որոնք հետևողական աշխատանքի դեպքում կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը:

 

Արմեն Իսրայելյան