Newspress.am կայքի սեփականատեր Արմենուհի Հովսեփյանը (Արիաննա Հովսեփյան), մեկնաբանելով իր մասին տարածված սուտ լուրերը, Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Քիչ առաջ կարդացի իմ հղության մասին լուրը: Անկեղծ ասած շատ ուրախ եմ, որ հանրությանն այդչափ հետաքրքիր եմ, որ նույնիսկ իմ անձնականն են ի ցույց դնում, բայց նաև խորհուրդ եմ տալիս ինձնով հետաքրքրվողներին, ինչ որ բան գրելիս գոնե իրականությունը ներկայացրեք: Ի լուր բոլորի՝ հայտարարում եմ, որ կողակից չունեմ, առավելևս երեխայի չեմ սպասում…. Իսկ նման սուտ տարածելիս գոնե զգուշացրեք, որ ամսում եմ ծննդաբերելու,որ պատրաստվեմ…: