Ակնհայտ է, չէ՞, որ Մերձավոր Արևելքում Օբամայի քաղաքականությունն Իսրայելի շահերից չէր բխում։ Ընդունված կարծիք կար, որ Օբաման բարեկամաբար չի տրամադրված իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ և Իսրայելի ու Պաղեստինի խնդրում առավելապես հակված չէր գործել հօգուտ Իսրայելի դիրքորոշման։ 

 


Ակնհայտ էր, չէ՞, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն Իսրայելն ընկալում էր որպես իր ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք։ Նեթանյահուն նույնիսկ եկավ Վաշինգտոն, Կոնգրեսում քննադատեց ԱՄՆ-Իրան բանակցությունները։ 
Նույնքան էլ ակնհայտ էր, որ նախագահ Հիլարի Քլինթոնը հաղթանակի պարագայում շարունակելու էր Օբամայի մերձավորարևելյան քաղաքականությունը, քանի որ պետքարտուղար Հիլարին այդ քաղաքականության ճարտարապետներից մեկն էր։ Հիլարիի պարտությամբ ամեն ինչ ընկավ իր տեղը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ առաջին փեսա Քուշները «Նեթանյահուենց տանը մեծացած տղա» է։

Սուրեն Սարգսյան