Մի տարի ա՝ կառավարությունը, վիզ դրած, ստվերի դեմ ա պայքարում: Ասում եմ՝ առանց որևէ հեգնանքի: Իրոք շատ հետևողականորեն պայքարում են ստվերի դեմ, և բոլոր վիճակագրական տվյալներում դա երևում է: Օրինակ՝ ՀՆԱ-ի աճը չի երևում, իսկ ստվերի կրճատումը երևում է: Արդյունքում 6,6% աճել է հարկերի հավաքագրումը և մոտ 3% «աճել» է ՀՆԱ-ն: Եթե գազի շուկան էլ ստվերազրկեն, մի 50 միլիոն դոլար էլ էդտեղից կգա, որը մի 0,5% էլ կավելացնի ՀՆԱ-ին ու բյուջեին: Կհիշե՞ք այն հոծ բազմությունը, որը գոռում էր, որ երկրի տնտեսության 50 տոկոսը ստվերում է... Քաղաքացիներ, մի հապաղե՛ք, գնացեք ՊԵԿ և ցույց տվեք՝ որտեղ է այդ 50%-ը:

Հ.Գ. Իհարկե, ստվերի կրճատումը բերել է գործազրկության աճի և տնտեսության կրճատման, բայց դա հեչ: Իմաստն ի սկզբանե էլ էդ չէր: ՀՀԿ-ին պետք է կտրել բոլոր տեսակի ռեսուրսներից, ու դա հետևողականորեն արվում է արտահերթ ընտրությունների շեմին:

 

Արթուր Դանիելյան