Ալլա Լևոնյանը վերջրես մեծ շուքով ազդարարեց իր՝ սոցցանցերից հեռանալու պլանների մասին, իսկ դրանից առաջ երգչուհին դատարան էր դիմել՝ հայտնելով,որ իրեն սպառնում են։ Այս երկու նորությունները, իհարկե, մի քանի օր Ալլային դարձրեցին համացանցի ամենաքննարկվող աստղերից մեկը, ինչի կարիքը Ալլան հաստատ ուներ, քանի որ «Բարև» երգից հետո նա վարկանիշի անկման խնդիրների առաջ էր կանգնել։ Իսկ ո՞ւր է կորել այժմ նա, ինչո՞ւ չի շարունակում հանրությանը տեղեկացնել դատական պրոցեսի մասին, ինչի՞ չի փորձում հարցազրույցներ տալ ու քննարկման առիթ դարձնել այդ հարցը։
Այստեղ մեկ տրամաբանական քայլ կար՝ Ալլան մտածեց, որ եթե իրենց կոլլեգաներն են կարողանում ինչ որ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնել ու հայտնի դառնալ, ապա ինքն էլ է ունակ դրան և գնաց այդ քայլի, բայց նրա մոտ չստացվեց։
Այլապես, եթե դա ինքը անում էր, ոչ թե փիառի, այլ որ իր երկրպագուներին տեղեկացնելու համար, ապա՝ ինչու չի շարունակում այդ լուրջ գործընթացը, ինչու է անհետացել ու մարդկանց թողել առանց շատ հարցերի պատասխանի։ Չէ որ հանրային մարդը իրավունք չունի այսպես կիսատ թողնելով գործը անհետանալ։
Ստացվում է՝ կամ Ալլայի «փիառ քայլ» ծրագիրը տապալվեց, կամ Ալլան հասկացավ, որ ամեն ինչի միջոցով չի կարելի աղմուկ բարձրացնել ու դիվիդետներ քաղել ու հիմա նա ուղղակի փոշմանել է և փորձում է հեռու պահել հասարակությանը քննարկումներից։
Հուսանք սիրված երգչուհին մի օր «դարձի կգա» ու մեզ կշարունակի տեղեկացնել ամեն դատական պրոցեսի մասին։