Երբ 297 թվականին, 32-ամյա տարակայությունից հետո Տրդատ Երկրորդը հռոմեական զորքի առաջնորդությամբ ներխուժեց Մեծ Հայք, նրա առջև «իր նախնիների՝ աստվածացրած թագավորների ջարդված ու ոչնչացված արձաններն էին և ամենուրեք՝ զրադաշտականության դրսևորումներ․․․»։ 301-ին Մեծ Հայքը քիրստոնեացվում է․․․
Նախկին քրմերը հագնում են նոր հանդերձանքը և սկսում ծառայել նոր կրոնին․․․ Եթե նրանք լինեին կարգին մարդիկ, նրանք կլինեին կարգին քահանաներ, վանականներ, եպիսկոպոսներ՝ կարգին ծառայելով պետությանը․․․ Ուրեմն՝ իրականությունից լիովին հեռու է այն, որ հեթանոս ժամանակ իբր ավելի մարտական ենք եղել, ավելի վեհամիտ և այլն․․․
Հեթանոս էինք, երբ խաբված Հոռոմ կայսրի խոստումներից, հայ ավագանին սպանեց Արտաշես Մեծին․․․ և հարյուրավոր այլ ազգադավ հանցանքներ, որոնցից անտեղյակ մարդիկ շարունակում են վատաբանել նոր կրոնը․․․
Եթե մենք, ըստ էության, երբեք չենք հետևել նոր կրոնի դոգմաներին, ապա իրական չէ պնդել, որ այն վնասել է մեզ, եթե հոգեպես մենք միշտ եղել ենք հեթանոս՝ համակված նախանձով իրար հանդեպ, առանց սիրո և հավատարմության․․․ Նրանք, ովքեր միշտ փորձել են պառակտել ազգերին, նրանք էլ ուղղորդում են, որ ավանդականը ճիշտ է, հեթանոսությունը լավն է և նման բաներ․․․ Այնպիսի տպավորություն է, որ ազգի կեսից ավելին հավաքագրվել է գլոբալիստների կողմից և պառակտողական ագիտացիա է իրականացնում ՖԲ-ում, սերիալների միջոցով և այլն․․․