Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Թալիշ համայնք: Տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին, նախագահը հանձնարարեց քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:
Նախագահին զեկուցվեց, որ կան առանձնատներ, որոնց շինարարությունն ավարտական փուլում է և սեղմ ժամկետներում կհանձնվի բնակիչներին:
Նշենք, որ առաջին փուլում, հասարակական բնույթի շինարություններից (համայնքային կենտրոն, հանդիսությունների տուն, դպրոց, մանկապարտեզ) բացի 17 առանձնատուն կառուցվում-հիմնանորոգվում: