Ադրբեջանի իշխանությունը փորձում է գումար աշխատել աշխարհում կատարվող բոլոր պատերազմների հաշվին: Որտեղ արյուն է թափվում Ադրբեջանը առաջիններից է , որ ձեռքերը թաթախում է այդ արյան մեջ:
Բացահայտվել է, որ Ադրբեջանը անցած տարվանից ակտիվ կերպով զենք և զինամթերք է մատակարարում Յեմեն և Սիրիա:
Ադրբեջանը մի շարք դիվանագիտական այցերի անվան տակ արդեն 3 տարի է անօրինական ճանապարհով զենք է արտահանում աշխարհի տարբեր պատերազմող երկրներ:
Սակայն խնդիրը նրանում է, որ Սիրիա և Յեմեն արտահանված հակատանկային նռնակները, որպես այդպիսին Ադրբեջանի զինված ուժերում հայտարարագրված չեն եղել: Դրանք Ադրբեջանում չեն եղել նաև ԽՍՀՄ-ի տարիներին: Փաստորեն դրանք ևս Ադրբեջանը ապօրինի ճանապարհներով պահել է զինանոցում և դեռ պարզ չէ, թե քանի երկրի կամ ահաբեկչական խմբավորման վաճառած կլինի:
Վերջին մի քանի օրերի ընթացքում բացահայտվեց , որ Ադրբեջանը մեկ մեծ փողերի լվացքատուն է, որը նաև զբաղվում է ահաբեկիչներին ֆինանսավորելով ու զենք վաճառելով: