Գիտես ինչի՞ց է, որ Քարահունջը հանկարծ դառնում է գերեզմանոց: Երբ որ գրում եմ, որ մտավորականությունը, մանավանդ `գրչային, ազգի ամենատականք դասն է, վրաս են գալիս, բա թե մարդկանց մթության մեջ ես ուզում լինեն, այ բռի արհեստավոր: 
Այ հենց դրանից է: Ի՞նչ անի թղթից ծանր բան բարձրացել չիմացող մարդը , «մարդավարի» ապրելու ցանկությունից դրդված: Ինչ պիտի անի , երբ հանկարծ գործատուն մի պահ ասում է ձեռքի այդ թուղթը ոլորի ու ... 


Այն էլ ասե՞մ, ինչու հենց Քարահունջը դարձավ գետնին հավասարեցնելու հուշարձան: Քանի որ տեր չունի: Այսինքն սարերի գլխին մեր կիսաքանդ քրիստոնեական հուշարձաներն էլ իրական տեր չունեն, բայց դե նրանց պատմական արժեքը կասկածի տակ դնելը մի քիչ ռիսկային է: Մեկ էլ տեսար Էջմիածնում գրելու գործ կպավ: Իսկ Քարահունջը նույնիկ հեթանոսական էլ չի, եսիմ որ դարու է: 

Իսկ հիմա բուն թեմայով, ոչ մտավորականի լեզվով: 


Մինչ նոր պատմության դարաշրջանը ,աստղագիտությունը և աստղաբանությունը իրար հարող գիտություններ են եղել, ու երբեմն դժվար է հասկանալ որը որից է ծագել:

Երկուսն էլ պայմանականորեն անվանում եմ գիտություն , որովհետև հնում երկուսի կիրառական նպատակը մեր ներկայից աստղագիտությունից բացարձակորեն տարբեր է եղել: 


Բայց, այնումենայնիվ, դա կարող էր բնավ չազդել արվող դիտումների որակի վրա:
Ուրեմն ոչ մի զարմանալու բան չի եղել նրա մեջ, որ հին աստղադիտարաները , ավելի ստույգ ՝ երկնքում լուսատուների շարժմանը հետևելու կառույցները ծիսական նշանակություն են ստացել, միաժամանակ կարող էին դամբարաններ հանդիսանալ, կամ նախնիների ոգեկոչման արարողությունների վայր ծառայել: 


Բայց փիլիպոսանմաններն այս հանգամանքը լավ էլ շրջանցում են: Սթոունհեջի կողքը նկարվելու համար, ինչ մնաց Քարահունջ , մոր գերեզմանն էլ գետնին կհավասարեցնեն:


Արտակ Այվազյան