ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Չինարիի ուղղությամբ հնչած կրակոցների միջադեպի առնչությամբ հայտարարել է, որ դժվար էր կողմնորոշել, թե որ կողմից էին գալիս դրանք. Պետք է նշել, որ որևէ անակնկալ չկա այս հայտարարությունում` դատելով հիմնախնդրում միջազգային հանրության դիրքորոշման ընդհանուր տրամաբանությունից.


Նկատենք, որ միջազգային հանրությունը նման մոտեցմամբ աստիճանաբար թուլացնում է իր դերը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում. Ուստի, պետք չէ զարմանալ, թե ինչու է ադրբեջանական կողմը սրում իրավիճակը. Փաստենք, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ երաշխիքը առաջիկա տարիներին նույնպես կշարունակի մնալ հայկական զինված ուժերը. Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես չի գալիս նման միջադեպերի նկատմամբ հստակ իրավական պատժամիջոցների կիրառման անխուսափելիության դիրքերից, լուրջ առաջընթաց դժվար է սպասել բուն հիմնախնդրի բանակցային գործընթացում:


Կարեն Վերանյան