Ադրբեջանը արհեստական փորձում է բարձրացնել Նախիջևանի ռազմական նշանակությունը: Արդեն քանի օր է տարատեսակ անհայտ սոց. ցանցերի օգտատերերի հղում տալով ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ տեղեկություններ է տարածում:
Այս անգամ հերթը Նախիջևանում կատարված զորավարժությունն էր: Ըստ ադրբեջանական աղբյուրների Հայաստանում իրար են խառնվել Նախիջևանում կուտակված զորքերի պատճառով:
Հայաստանում գոնե մեծամասնությունը շատ լավ գիտակցում է Նախիջևանի և Հայստանի ռազմական նշանակությունը: Նախիջևանից Երևանի վրա կրակ բացելու հնարավորությունը դեռ առավելություն չէ ադրբեջանական կողմի համար ու ոչ մի խուճապի առիթ չի կարող հանդիսանալ:
Իսկ ադրբեջանական կողմը փուձե՞լ է ստուգել, թե Հայաստանի որ հատվածից Ադրբեջանի որ հատվածը կարող ենք խոցել: Ստուգելու դեպքում շատ հետաքրքիր քարտեզ կստացվի: Կամ ամենահասարակ ձևով թող ուսումնասիրեն, թե Նախիջևանում բախում լինելու դեպքում ով է առաջինը կորուստներ կրելու ու ում դիրքերն են ավելի նպաստավոր:
Վերջում էլ իբրև «խուճապի» փաստ տեղադրել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նախարարի տեղակալը հայտարարում է, որ ոչ մի միջազգային կառույցի չեն դիմելու այդ փաստի առթիվ: Հիմա մնաց հասկանանք, թե որտեղ էր այս ամենում «խուճապը»:

 

Աշոտ Ասատրյան