Կարդացեք ու գնացեք գցվեք. ՎՏԲ բանկը, որի բաժնետերն է Ադրբեջանը և Արմռոսգազարտը, որը էլի շատ հարազատ մարդու անվան հետ է կապված, ֆինանսավորում են Նաիրիտը, որպեսզի այն արտադրի ТОС-1 Солнцепёк հրանետ հրթիռների միջուկ: Այդ հրթիռները վաճառվում են Ադրբեջանին, այնուհետև Ադրբեջանը դրանք կիրառում է մեր զինվորների դեմ: Այդ արտադրության թափոնը հեռացնելու անհրաժեշտության մասին ահազանգող Նաիրիտ աշխատողին հեռացնում են աշխատանքից ու դատի տալիս՝ գաղտնազերծելու մեղադրանքով: Թափոն հանելը թանկ հաճույք է և փաստորեն այն որոշում են պարզապես ոչնչացնել՝ այրելով։ Միակ խնդիրը բնակչության պանիկան կարող էր լինել, դրա համար պետք էր մեկը արագ հանգստացներ, որ բզբզող, քրքրող չլինի: Փաշինյան Նիկոլը գնում, կրակի կողքը կանգնում, ասում ա՝ ժողովուրդ ջան հանգիստ կացեք:
Ասում եմ, ձեռի հետ մի հատ Սինգապուրի փողոց էլ անվանեփոխեք ու վրեն միացյալ ԵԼՔ-ի օֆիս բացեք, կամ միանգամից ՌԴ դեսպանատանը մի հատ քիփլիկ սենյակ վերցրեք, որովհետև պետք է պայքարել իշխանության վերարտադրվելու դեմ, իսկ գաղութացման դեմ պայքարելու կարիք հեչ չկա: