Իրաքի տարածքում ձևավորվող քրդական պետական միավորումը տարածաշրջանի վրա կարող է ունենալ շատ լուրջ ազդեցություն : Իրաքյան Քուրդիստանում ոչ թե անկախության հանրաքվե է լինելու, այլ հարցերի պարզաբանում խաղացողների միջև: Եթե մինչ այս պահը ԱՄՆ-ն ոչ բացահայտ կողմ էր Քուրդիստանի անկախացմանը, ապա այժմ ՝ միջնորդի դեր ստանձնելով նախ Իրաքի կենտրոնական իշխանության , ապա Թուրքիայի իշխանության և Քուրդիստանի իշխանության միջև, հաստատում է այն կասկածները, որ նա է հանրաքվեի հեղինակը:


ԱՄՆ-ն փորձ է անում ի դեմս նոր ստեղծվելիք պետության ունենալ իր մշտկան և կայուն ներկայությունը այս տարածաշրջանում: Սա միանշանակ ձեռնտու չէ նախ Իրանին, այնուհետև Թուրքիային: Իրանին ձեռնտու չէ բոլորիս հասկանալի պատճառներով: Իսկ Թուրքիայի դեպքում... Թուրքիան հասկանում է, որ իր դերն ու նշանակությունը, տարածաշրջանում որպես կարևոր տարածքային երկիր կկորցնի , անգամ կարող է Ինջիրլիքի ռազմաբազայի կարևորությունը կորել և փակվի այդ ռազմաբազան, եթե ԱՄՆ-ն հաստատվի Քուրդիստանում: Լավ, իսկ ինչի համար է պետք ԱՄՆ-ին ստեղծել պետություն և այնտեղ իր ներկայությունը ապահովել, երբ կա Իրաք, կամ Սիրիա պետությունները:


Քուրդիստանը գտնվում է Իրաք-Թուրքիա, Իրան-Սիրիա խաչմերուկին, այն ունի գերզանց աշխարհագրական դիրք որտեղից ԱՄՆ-ն կարող է ուղղակի, առանց միջնորդի վերահսկողություն իրականացնել այս պետությունների նկատմամբ: Չմոռանանք, որ աշխարհում սրանք այն պետություններն են, որտեղ ԱՄՆ-ն հետաքրքրություն ունի:
Հայաստանին ձեռնտու տարբերակն այն է, որ Քուրդիստանը և Իրանը հակամարտող կողմեր չդառնան:


Թուրքիայի տարածքի վրա քրդական պետական միավորման ստեղծումը առաջին հայացքից չի բխում մեր շահերից, սակայն երբ խորանում ես դետալների մեջ, պարզ է դառնում, որ այն շատ ավելի օգուտ կտա մեզ , քան վնաս: Հայաստանը ունի չլուցված տարածքային խնդիրներ Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան միշտ կազմ ու պատրաստ է օգնել իր կրտեսր եղբորը Հայաստանի դեմ ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ: Ասում են, որ 1990-ականների սկզբներին, Թուրքիան անգամ ցանկացել է երկրորդ ճակատ բացել ՝ Հայաստանին հարվածներ հասցնելով արևմտյան կողմից: Ինչպես հայտնի է քրդերի ծրագրերից , նրանք ցանկանում են Սև ծով ելք ունենալ, իրենց այդ ճանապարհի ելք են համարում երկու ուղի. 1.Հաքքարի - Վան - Մուշ - Էրզրում - Ռիզե ,


2. Հաքքարի - Վան - Աղըր - Կարս - Էրզրում (արևելյան հատվածով) - Արտվին :
Այս երկու ուղիներից մեզ ձեռնտու տարբերկաը , եթե իհարկե իրականություն դառնա այն, առաջին տարբերակն է, որը մի քիչ դժվար իրականանալի է, իսկ երկրորդ տարբերակի ձեռնտու լինելն այն է, որ Թուրքիան այլևս Հայաստանի հետ չի ունենա սահման, այսինքն Հայաստանի արևմտյան սահմաններին անմիջական վտանգ չի սպառնա: Թերևս հենց այս ուղիից էլ վախենում ու սարսափում է Թուրքիան, դրա համար այն անխոցելի դարձնելու համար այս երկրորդ ուղիով թվարկված նահանգները բնակեցնում է ազերիներով, որպեսզի հենց ազերիները շահագրգռված լինեն այդ տարածքները քրդերին չթողնելու հանգամանքով:
Ամեն դեպքում Հայաստանի հանրապետությունը պետք է մշակի և դարակում ունենա Քրդական պետական միավորման հետ հարաբերություններ կառուցելու, հարաբերությունները բարի դրացիական բարձր մակարդակի վրա դնելու ռազմավարական ծրագիր:
Վերջապես Հայաստանի համար լավ կամ վատ լինելը ուղիղ կապ ունի Արցախի հարցի լուծման հետ : Իսկ Իրաքյան Քուրդիստանի կամ Թուրքիայի քրդերի համար Արցախի հարցը միշտ եղել է նշաձող լավ իմաստով:

 

Կարեն Հովհաննիսյան