Ադրբեջանը շարունակում է ռազմական տեխնիկա կուտակել Նախիջևանում. Համացանցում է հայտնվել Նախիջևանում ադրբեջանցիների կողմից ռուսական ՍՈւ-25 ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքները ցուցադրող տեսանյութը. Այս տեղեկատվությունը ևս մեկ անգամ հերքում է փորձագիտական-զինվորական այն տեսակետը, որ վերջին շրջանում նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ռազմական տեխնիկայի կուտակումները ունեն գլխավորապես պաշտպանական առաքելություն' Հայաստանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների ձեռնարկման չեզոքացման նպատակով. ՍՈւ-25 ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքները, որոնք նախատեսված են մարտի դաշտում ցամաքային զորքերի աջակցման նպատակով, լուրջ մարտահրավեր պետք է համարել Հայաստանի մայրաքաղաքի անվտանգության ապահովման տեսանկյունից. Կարևորագույն հարցերից մեկն էլ անշուշտ վերաբերում է հնարավոր ռազմական սպառնալիքի պարագայում Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման արդյունավետության և մեր համարժեք գործողությունների խնդրին.


Եվս մեկ անգամ փաստենք, որ Նախիջևանի ռազմականացումը կրում է գերազանցապես հարձակողական նշանակություն և իրատեսաբար լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի պաշտպանական անվտանգությանը.

 

Կարեն Վերանյան