Հայտնի ,,Սարի աղջիկ,, կամ ,, Sari Gelin,, (թուրքերեն) երգը թերևս այն միակ պատճառը չէ, որտեղ բախվում են թուրքերի և ազերիների ,այսպես ասած, շահերը,բայց այն միակն է, որը շատ խորը ու երբեմն թշնամական ազդեցություն է թողնում երկու կողմի արվեստագետների վրա: Որպես կանոն , թուրքերի կողմից այս երգի կատարման ժամանակ պարտադիր կամ երկու տող կամ մի քառտող կատարվում է նաև հայկական ,,Սարի Աղջիկ,,-ից: Թուրք երաժշտական հասարակությունը , կատարողները չեն պատկերացնում այս երգի կատարումն առանց հայկական տարբերակի օգտագործման: Ժամանկին հանրահայտ թուրք երգչուհի Սելդա Բաղջանը ասել է, որ ,,Sari Geli,, - ն երգը առանց ,,Սարի Աղջիկ,, երգի կատարման թերի է : Ադրբեջանցիները (ազերիներ) պնդում են, որ երգը ոչ հայկական է, ոչ էլ առավել ևս թուրքական, այն բացառապես ադրբեջանական է, և միշտ մեղադրում թուրք երգարվեստի ներկայցուցիչներին այդ երգը ադրբեջաներեն չկատարելու, ավելին հայերեն կատարելու մեջ, անգամ առաջարկ են արել, որպեսզի Ստամբուլի Պետական Կոնսերվատորիայի ազգային երաժշտության բաժինը կազմի հանձնաժողով, ուսումնասիրի երգի ծագումն ու վերջնականապես հաստատի, որ այն ադրբեջանական է, ինչին սակայն կոնսերվատորիայի երաժշտական խմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռամիզ Մելիքասլանօղլուն պատասխանել էր, որ առաջարկը պարզապես ծիծաղ է առաջացնում: Քննելու , առավել ևս համոզելու ու ապացուցելու ոչինչ չկա, իսկ եթե նման առաջարկ պետք է արվի, ապա ոչ Ադրբեջանի կողմից: Ռամիզ Մելիքասլանօղլուն չի մանրմասանել, թե ,,եթե,, ասելով ում նկատի ունի , բայց արդեն պարզ է, որ նկատի ունի հենց Հայաստանին:
Կարեն Հովհաննիսյան