Այսօր 2016թ-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս սերժանտ Ադամ Սահակյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 21 տարեկան: Ադամը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։

 

Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ(200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։
Մինչ հերոսի մահվան լուրն իմանալը հարազատները համացանցում տարածել էին զինվորի նկարը, ումից արդեն մի քանի օր է լուր չունեին: Հարզատներից բացի նրան ձնտրել սկսեցին ծանոթ ու անծանոթ հարյուրավոր մարդիկ: Ավաղ, երիտասարդը զոհվեց, դեռ 20-ը չբոլորած: Ադամ Սահակյանը 2016 թ.ի ապրիլի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով, Իսկ մայիսի 28-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ պարգևատրվել է ՀՀ «Արիության» պետական մեդալով: Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը:

 

Фото Հայ Հանճարներ.