Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարվեց, և հիմա կարելի է որոշ հարցեր բարձրացնել, որոնց պատասխանը հասարակությունը պետք է հստակ, առանց որևէ լղոզման ստանա։
Արգելոցը պետական պահպանվող տարածք է, որի պատասխանատվությունը կրում է Բնապահպանության նախարարությունը, իսկ ստեղծված արտակարգ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար պետբյուջեից ֆինանս է ստանում ԱԻՆ-ը։
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մի քանի հարց ունեմ։
1. Ինչո՞ւ հրդեհվեց արգելոցը։
2. Ո՞վ չէր կատարել իր աշխատանքը կրակը շուտ հայտնաբերելու ուղղությամբ։
3. Ի՞նչ միջոցներ էր ձեռնարկել Բնապահպանության նախարարությունը, որ նման իրավիճակ չլինի, և ո՞ր օղակն էր թերացել։
4. ԱԻՆ-ը ինչո՞ւ էր անպատրաստ։
5. Ո՞ր օղակը թերացավ ԱԻՆ-ում։
6. Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար ու ո՞վ է պատժվելու (պահակ չէ, պաշտոնատար անձ)։
7. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել և ձեռնարկվելու, որ արգելոցի վնասված հատվածը լիովին վերականգնվի։
Ես հրդեհներ մարելու էքսպերտ չեմ, ես հրդեհի հետևանքով հասցված վնասները չափող մասնագետ էլ չեմ, բայց այս հարցերի պատասխանին սպասում եմ։