Ռուսաստանի արդարադատության նախարարությունը "Եհովայի վկաներ" աղանդավորական կազմակերպությունն ընդգրկել է ծայրահեղական կազմակերպությունների շարքում...Նույն ցանկում է հայտնվել նաև "Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոնը" և նրա 395 ներկայացուցչությունները ողջ ՌԴ-ի տարածքում...
Մինչ այդ,այս տարվա մարտի 23-ին ՌԴ արդարադատության նախարարությունը կարգադրել է դադարեցնել "Եհովայի վկաներ"-ի գլխավոր մասնաճյուղի գործունեությունը,իսկ ապրիլի 20-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը ծայրահեղական է ճանաչել "Եհովայի վկաների" գլխավոր կազմակերպության աշխատանքները և արգելել է նրա գործունեությունը երկրի տարածքում...
Ռուսաստանը,Ֆրանսիան և շատ այլ երկրներ ձերբազատվեցին այս վտանգավոր ախտից,որը ուռուցքի պես տարածվում է տարբեր երկրներում և խարխլում երկրների պետականության հիմքերը...Այս զոմբիացված ստահակները,իրենց քարոզներում կոչ են անում մարդկանց չծառայել բանակում,որը մեզ նման երկրի համար մեծ վտանգներ է իր մեջ պարունակում... Սարսափելի է նաև սրանց աներեսությունը և ագրեսիան...Կոպիտ խախտելով օրենքը "Եհովայի վկաներ"-ի ադեպտները քարոզ են անում որտեղ ցանկանան՝ մանկապարտեզների,դպրոցների,հիվանդանոցների մոտ և մարդաշատ այլ վայրերում...Հետաքրքիր է,Հայ Առաքելական Եկեղեցու մոլի հավատացյալ,ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ո՞ւր է նայում...Այս աղանդի ներկայացուցիչներն ամեն օր հոգեորսությամբ են զբաղվում Գյումրիի Շիրակի Պետական Համալսարանի մուտքի մոտ,Գյումրիի Սայաթ Նովա և Ռիժկովի փողոցներում,որտեղ հերթապահություն անող ոստիկանները չեն խոչնդոտում սրանց անօրինական գործունեությունը...Քաղաքը վխտում է սրանց ներկայացուցիչներով...
Սոցիալապես ծանր վիճակում գտնվող Հայաստանում այս տեսակ աղանդների բավական ագրեսիվ գործունեությունը վտանգավոր է,քանի որ առաջնայինը նրանք իրենց մոլորված "զոհին" տարրական ԳՆՈՒՄ են...Այս տեսակ աղանդների տարածման համար իր մեղքի բաժինն ունի նաև մեր Առաքելական եկեղեցին...
Հ.Գ.Մեր պետական այրերը շատ են սիրում ընդօրինակել մոսկովյան պաշտոնյաներին և հիմնականում ընդօրինակում են ամենավատը...Շատ ուրախ կլինեմ,եթե այս անգամ մեր այրերը ռուսներից ընդօրինակելով Հայաստանում ևս փակեն այդ աղանդը...Հատկապես,երբ վտանգ կա,որ Ռուսաստանից դուրս շպրտված սրանց ադեպտներն իրենց հայացքները սևեռեն այն երկրների վրա,որտեղ "Եհովայի վկաներ"-ի հակապետական գործնեությանը չեն խոչընդոտում...Իմ կարծիքով և ցավոք,Հայաստանը դրանց շարքերում առաջնային տեղ է զբաղեցնում...

 

Գագիկ Համբարյան