Գերմանիա - Թուրքիա հարաբերությունները կրկին լարվելու միտում ունեն: Անկարան դիվանագիտական նոտա է հղել Բեռլինին ' պահանջելով , որ 2016 թ. Հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կասկածյալ Ադիլ Օքսուզին արտհանձնեն Թուրքիային, քանի որ ունեն տեղեկություն, որ նա գտնվում է Գերմանիայում է:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նաև ակնարկել է նրա մասին, որ Գերմանիան իրենցից թաքցրել է հետախուզման մեջ գտնվող Ադիլ Օքսուզին և չի համագործակցել թուրքական իշխանության հետ: Գերմանական կողմը առայժմ չի պատասխանել Թուրքիային: