ԱՄՆ - Հյուսիսային Կորեա պատերազմը ահռելի վնասներ է հասցնելու երկու երկներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ԱՄՆ-ի համար սպառնալիքի դեպքում Հյուսիսային Կորեան կհանդիպի «կրակի ու բարկության»» հայտարարությունից հետո Կորեայում արդեն 3 մլն-ից ավել կամավոր է գրանցվել։ Կամավորների մեջ են ուսանողներ, աշխատավորներ և նախկին զինվորականներ: Միայն Խվանխե-Պուկտո նահանգում մեկ օրվա ընթացքում 89 հազար կամավոր է գրանցվել:
Դոնալդ Թրամփը իր հերթին մարտական վիճակի է բերում իր հրթիռները, սակայն երկրի բնակչության մի մասը բողոքում է, որ նման իրավիճակում նախագահը հայտարարություններ է տարածում Նյու Ջերսիից, որտեղ վայելում է իր արձակուրդը:Նրանք պահանջում են, որ Թրամփը վերադառնա իր աշխատասենյակ և խորհրդակցություն կազմակերպի զինվորականների հետ:
Արդեն մի քանի օր է երկու երկները սպառնում են իրար: Թրամփը հայտարարել է «Հույս ունեմ, որ նա /Կիմ Չեն Ընը/ խաղաղություն է ցանկանում: Մենք նույնպես խաղաղություն ենք ցանկանում, եւ դա է վերջնական մեր որոշումը, սակայն մենք նաեւ պետք է նայենք, թե ինչ զարգացումներ կլինեն»:
Օգոստոսի 9-ին Հյուսիսային Կորեան սպառնում էր հրթիռային հարված հասցնել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմակայաններին: «Զինվորականներն այժմ մանրազնին ուսումնասիրում են միջին հեռահարության հրթիռները գործի դնելու հնարավորությունը: Գործողությունների այդ ծրագիրը ամենասեղմ ժամկետում կներկայացվի առաջորդ Կիմ Չեն Ինին և գործի կդրվի անմիջապես՝ նրա հրամանի դեպքում», - տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը՝ հղում անելով բանակի ներկայացուցիչներին:
Նույն օրը ՝ ժամեր անց , Թրամփը պատասխանել է այս հայտարարությունը՝ «Հյուսիսային Կորեան ավելի լավ կանի՝ չսպառնա Նահանգներին, դրա պատասխանը կլինի հուր և այնպիսի ցասում, որն աշխարհը դեռ չի տեսել: Նրանց սպառնալիքները արդեն դուրս են գալիս սովորական հայտարարությունների շրջանակից, և ինչպես նշեցի, եթե դրանք շարունակվեն, պատասխան կստանան այնպիսի ուժով, որն աշխարհը դեռ չի տեսել»: