Մեկ օրում բոլորը դարձան մուղամի ու հայազգի սովետական գործիչների երկրպագուներ: Շա՞տ եք ուզում մուղամ լսել, խնդրեմ՝ նստեք ձեր տանն ու ինչքան ուզում եք լսեք, բայց մի էլ փնովեք, որ դա արգելում են միացնել այնպիսի հասարակական վայրում, ինչպիսին Վերնիսաժն է:

 


Պե՞տք է փոխել հայազգի սովետական գործիչների անուններով փողոցները՝ դեռ վաղուց պետք է փոխած լինեին: Էտքան սովետ սիրող էիք, չանկախանայիք ԽՍՀՄ-ից, ցույցեր չանեիք, հիմա գուցե Ռուսաստանի մի գուբերնիայի կարգավիճակով կապրեինք, հրապարակում էլ դեռ Լենինի արձանը կլիներ:
26 տարվա անկախ երկրում դեռ Նոյեմբերյան անունով քաղաք կա, իսկ այդ երկրի մայրաքաղաքում՝ Լենինգրադյան փողոց ու Սախարովի հրապարակ:

 


Նոր սերնդին, նորանկախ պետությանը նոր հերոսներ են պետք: Ու դա այն դեպքում, երբ մենք հերոսների ու առանց սովետական փոշին վրան արժանի հայորդիներ, նվիրյալներ շատ ունենք:
Մենք հպարտանում ենք Առաջին հանրապետությունով, Մայիսյան հերոսամարտերով, դրանց նվիրված հուշարձաններ ենք բացում, բայց միևնույն ժամանակ մայրաքաղաքում պահում ենք Կասյանի անվան փողոց: Մի մարդու, ով ամեն ինչ անում էր, որպեսզի 1920 թ․-ին հայկական բանակը պարտվի և երկրում խորհրդային կարգեր հաստատվեն: Այն հայկական բանակը, որը Մայիսյան հերոսամարտեր էր կերտել, ու այն Սարգիս Կասյանը, ում գաղափարակիցները բանտերում ու փողոցներում կացնահարելով սպանեցին նույն Մայիսյան հերոսամարտերի գեներալներին ու հերոսներին:

 


Ու հիմա, որոշ մարդիկ, հիշելով սովետի համարյա ձրի գազն ու հոսանքը, վիրտուալ պայքար են սկսել սովետական աղբը երկրից մաքրողների դեմ: Դե մուղամն էլ չասած: Ահագին լատենտ ֆանատներ կան փաստորեն, ովքեր գնում էին Վերնիսաժի տարածք, մուղամ վայելելու: Հիմա ո՞նց եք անելու:
Մի խոսքով՝ «Ելքի» նախաձեռնությանը 2 ձեռքով կողմ եմ: Դուխով: