Հավանաբար ԱՄՆ գործող վարչակազմը կնախընտրի Հայաստանի պարագայում այնպիսի գործելակերպ որդեգրել, որի շնորհիվ հնարավոր կլինի Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներից մեր երկրին բաժին ընկնող հնարավոր տնտեսական վնասները փոխհատուցել որոշ ոլորտներում ամերիկյան ներդրումներ ներգրավելու միջոցով:
Այս կերպ կընդգծվի, որ պատժամիջոցները խիստ հասցեական են, ուղղված են կոնկրետ Ռուսաստանի դեմ, իսկ Կրեմլի դաշնակիցներին էլ ցույց կտրվի վերջիններիս համար պատժամիջոցների բացասական անուղղակի հետևանքներից խուսափելու համար միանգամայն արդյունավետ տարբերակը՝ ԱՄՆ-ի հետ առարկայական տնտեսական համագործակցության դաշտում:
Ճիշտ է, ամենայն հավանականությամբ, պաշտոնական Վաշինգթոնը հենց համագործակցություն է առաջարկելու, այլ ոչ թե կոռումպացված, ձրիակեր իշխող վերնախավի մակաբույծ ախորժակների բավարարում, ինչը ենթադրում է, որ կամ ՀՀ գործող իշխանությունը պետք է որակապես փոխվի, կամ էլ ինչ-որ մի պահի տեղի կունենա իշխանափոխություն և պահանջվող որակները կապահովեն նոր մարդիկ:
Արման Մելիքյան