Ռուսաստանի դերը միշտ երկակի է թվացել․․․ Դրա պատճառը թերևս այն է, որ այդ երկրի արտաքին քաղաքականությամբ զբաղվել են լուրջ մարդիկ․․․ Իսկ նրա կազմաքանդման պատճառը տասնյոթ թվին այն էր, որ Ռուսաստանի այն ժամանակվա ոչ ռազմական, ոչ էլ մարդկային ռեսուրսները պարզապես բավական չէին ապահովելու այդ հսկայական տարածքի պաշտպանությունը․․․ Այսօր այդ երկրի ղեկավարությունը կարծես թե գիտակցել է դա․ ավելացնում են երկրի բնակչության թիվը և ռազմականացնում են երկրի տնտեսությունը, որն անհնար կլիներ առանց ԽՍՀՄ-ից մնացած վիթխարի և անգնահատելի <<ժառանգության>>։ Հաջողություններն ակնհայտ են։

 

Վերջերս Վլադիվաստոկում կայացած շքերթում ցուցադրվեց նորագույն բազմաֆունկցիալ և <<անտեսանելի>> նավ՝ զինված նորագույն հրթիռներով․․․ Մենք Հայերս, միշտ լուրջ ակնկալիքներ ենք ունեցել այդ երկրից, և երբ չեն իրականացել մեր սպաումները, շատերը դա համարել են դավաճանության նման մի բան այն առումով, որ իբր թե Հայերը միշտ հավատարիմ են եղել, որը երբեք չի գնահատվել ըստ արժանվույն։ Սակայն սա չափազանցություն է։ Խնդիրն այն է, որ պառակտվածության պատճառով Հայերը ոչ մի երկրի կողմից երբեք չեն դիտվել որպես <<գործընկեր>>, որի հետ կարելի էր լուրջ ծրագրեր կազմել և իրականացնել․․․ և հարյուր տարի առաջ, և այսօր վիճակը նույնն է։ Մինչդեռ վստահության համար պետք է հզոր կառույցներ ունենալ և ի վիճակի լինել <<իրադրություն>> ստեղծել, որն ընդունելի լինի գործընկերոջ համար․․․

 

Այս բանը լավագույն ձևով իրականացվել է Իսրայելի կողմից, թեև այսօր իրավիճակը բավական փոխվել է, և աշխարհն այլևս միաբևեռ չէ, ինչպես թվում էր ընդամենը մի քանի տարի առաջ․․․ Սակայն այս ամենը բավական լուրջ է, լուրջ և հեռանկարային քաղաքականության ոլորտից, որից շատ հեռու է մեր երկիրը իր ղեկավարության մակերեսային քաղաքականության պատճառով, եթե այն ինչ արվում է, համարենք քաղաքականություն․․․