Օգոստոսի 6-ին հանդիպել են Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, հանդիպման ժամանակ քննարկել են նաև Արցախի հարցը:


Իրանը սկսեց ավելի շահագրգռվել Հայաստանի հետ կապեր հաստատելու հարցում, երբ Իսրայելը զինվորական տեխնիկա տեղադրեց Ադրբեջանի սահմանին: Իրանը վստահ է, որ այդ զենքերը ինչպես կարող են կրակել Հայաստանի/Արցախի ուղղությամբ այնպես էլ կկրակեն Իրանի ուղղությամբ:


Այդ պատճառով Իրանը, որպես հետագա բախտակից-դաշնակից տեսնում է Հայաստանին: Այս թեմայի հետ կապված նման պաշտոնական հանդիպումը թվով երկրորդն է: Առաջին անգամ Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ նախագահին էր հայտնել իրենց պատրաստակամությունը միասին համագործակցելու հարցում:

 

Աշոտ Ասատրյան