Կիրակի օրը բավական ուրախալի նոտայով սկսվեց...


ԱՄՆ Կոնգրեսում հայաշատ Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսմեն Մաքսին Ուոթերսը (կին է) նախօրեին ելույթ ունենալով ABC հեռուստաընկերության "Տեսակետ" հաղորդաշարին կրկին ծիծաղելի իրավիճակում է հայնվել...Հաղորդավարուհի Ջոյ Բեհարի այն հարցին,թե կկարողանա Մայք Փենսը (ԱՄՆ փոխնախագահն է) ավելի լավ աշխատել,քան Դոնալդ Թրամփը,տիկին պատգամավորը պատասխանել է."Սկզբից Թրամփի հարցերը կլուծենք,իսկ հետո կանցնենք Պուտինին..." Անհարմար իրավիճակից դուրս գալու համար լրագրողն ավելացրել էր."Այո՛,մեկ հարցածով կսպանենք երկու նապաստակի՝Պուտինի և Թրամփին,իսկ հետո կզբաղվենք Փենսով..."


Տիկին Մաքսիմն առաջին անգամը չէ,որ հայտնվում է այսպիսի իրավիճակներում...Այս տարվա փետրվարին մամլո ասուլիսի ժամանակ 78-ամյա Ութփերսը հայտարարել էր."Մինչ նախագահ Թրամփը Պուտինի պարանոցից է կախ ընկնում,վերջինս վճռական քայլեր է անում Կորեան գրավելու համար..."


Ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վովանը(Վլադիմիր Կուզնեցով ) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով),ովքեր հայտնի են իրենց սկանդալային արարքներով (զանգահարում են հայտնի մարդկանց և ներկայանալով ինչ-որ մեկի փոխարեն զրույցի են բռնվում,իսկ հետո դա տեղադրում են համացանցում) հասկանալով,որ տիկին Մաքսիմը բացարձակ անգրագետ է աշխարհագրությունից,Ուկրաինայի վարչապետ Վալերի Գրոյսմանի անունից զագնահարել էին նրան և հայտնել,որ Ռուսաստանը հարձակվել է Լիմպոպոյի վրա և այնտեղ իշխանության բերել Պուտինի դրածոյին՝ Այբոլիտին...

 

Ամերիկացի օրենսդիրը խոստացել էր "Գրոյսմանին" հատուկ հայտարարությամբ հանդես գալ..."Գրոյսմանը" տիկին Մաքսիմին բողոքել էր Պուտինից և հայտնել,որ ռուսական զորքերը բացի Դոնեցկից և Լվովից նաև հարձակվել են Գաբոնի վրա,ինչին ի պատասխան ամերիկացի կոնգրեսմենը առաջարկել էր "Գրոյսմանին" այդ հարցերը քննարկելու համար հանդիպել Լոնդոնում...

 

Գագիկ Համբարյան