Համաձայն Reuters լրատվական գործակալության հաշվարկների՝ միայն 2017թ. ընթացքում Սիրիայում զոհվել է առնվազն 40 ռուս զինծառայող. ՌԴ ՊՆ կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նույն ժամանակամիջոցում զոհված զինծառայողների թիվն ընդամենը 10 է:


Բրիտանական լրատվամիջոցի կողմից հրապարակված տվյալներում մահվան յուրաքանչյուր դեպքը փաստարկվել է միաժամանակ մի քանի աղբյուրների կողմից:
Եթե, այնուամենայնիվ, Reuters-ի հաշվարկները համապատասխանում են իրականությանն, ապա անցյալ 7 ամիսներին ռուսական կողմն ավելի շատ մարդկային կորուստներ է կրել, քան սիրիական հակամարտությանը ՌԴ օդատիեզերական ուժերի ուղղակի մասնակցության առաջին 15 ամիսների ընթացքում (09.2015-12.2016). նշված ժամանակահատվածում ռուսական կողմի մարդկային կորուստները կազմել են առնվազն 36 զինծառայող և սպա:


Ընթացիկ տարվա ընթացքում ռուսական կորուստների այսօրինակ աճի միտումները կարելի է պայմանավորել սիրիական հակամարտությանը ՌԴ ներգրավվածության ձևաչափի էականորեն ընդլայնմամբ: Վերոնշյալի համատեքստում, նաև հաշվի առնելով սիրիական հիմնախնդրի շրջանակներում առկա իրողությունները և ուրվագծվող նոր միտումները, որոնցում անհերքելիորեն ընդլայնվելու են նաև Մոսկվայի դերակատարության ծավալները, միանշանակորեն կարելի է կանխատեսել ռուսական կողմի՝ ինչպես նյութական, այնպես էլ մարդկային կորուստների որոշակի աճ:

 

Արմեն Պետրոսյան