Վերջին շրջանում Հայաստանում բավական աճել են ծանր հանցագործությունների թիվը...Չեմ ցանկանա թվարկել դրանք...Վերջինը՝օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած զանգվածային սպանդ էր,որի հետևանքով 4 մարդ է սպանվել...Տեսնես իշխանությունները չեն հետաքրքրվում թե ինչո՞վ է դա պայմանավորված...Հանցագործությունները թիվը հենց այնպես չի կարող աճել...Ի դեպ,ծանր հանցագործություններ գործողները բնավ էլ սոցիալապես անապահով չեն...Ըստ իս,պատճառները բավական պարզ են.
1.Հասարակությունը չի վստահում իրավապահ համակարգին և փորձում է ծագած խնդիրները լուծել սեփական նախաձեռնությամբ՝ինքնադաստան տեսնելով իր կարծիքով հանցանք գործածի նկատմամբ...
2.Հասարակությունը բազմիցս տեսել է,թե ինչպես են Գագիկ Շամշյանի և "02" հաղորդաշարի "հերոսները" շատ կարճ ժամանակում հայտնվում ազատության մեջ...Եթե այդ "հերոսներին" կարելի է ամեն ինչ,ապա մյուսներն ինչով են պակաս դրանցից,որ նրանք էլ հանցագործություններ չգործեն և պատիժ չկրեն...
Այս ամենի հետևանքով գլուխ է բարձրացնում բեսպրեդելությունը և մենք ունենում ենք այն ինչ կա հիմա՝զարհուրելի և սարսափազդու հանցագործություններ...
Գագիկ Համբարյան