Սամվել Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բաբայանի գործով այսօր մեկնարկած դատական նիստին:
«Դատական հերթական ֆարսը այսօր մեկնարկեց: Տեսնենք այս անգամ ինչպես է վատ ներկայացումը բեմադրվելու, աշխարհի բոլոր մեղադրանքները հասցեագրվելու Բաբայանին:
Մյուսներին չէ, մնացածների հետ խնդիր չունեն, խնդիրը հայրս է, բոլորն են գիտակցում: Մի բան հաշվի չեն առել, որ Սամվել Բաբայանը կոտրվող տեսակ չի, ընկճվող չի, վախեցող ու խեղճացող չի: Սուտ ու շինծու մեղադրանքները կփլվեն նաև ես անգամ, դատական նիստերն առջևում են:
Առաջին նիստում արդեն որոշ բաներ հստակ երևաց: Կալանքի տակ գտնվողներից յուրաքանչյուրի ազգականներից ներս էին թողում ընդամենը 5 հոգու, դահլիճում տեղ չկար: Կարծես դժվար էր մեծ դահլիճում անցկացնել նիստը:
Ամոթ է:
Դատավորը, որոշել է հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 28-ին, փաստաբաններից մեկը արձակուրդ ա գնացել թքած ունենալով դատի վրա էլ, դատվողների վրա էլ: Մի հարցնող լինի, ով ա ձեզ թույլ տվել ամիսներով կալանքի տակ գտնվող մարդկանց ճակատագրի հետ խաղալ: Մի ամիս էլ ավել սպասեք: Դատավորն էլ փոխանակ կալանքի տակ պահվողներին հարցնելու, նիտիս հետաձգվելու մասին դատավարության մյուս մասնակիցների հետ էր պայման կապում:
Պրոֆեսիոնալ չի, մարդկային չի, բարոյական չի:
Ամեն մարդ պատասխան է տալու մի գեղեցիկ օր: ՇՈՒՏՈՎ»: