ԱՄՆ-ի 'Ռուսաստանի հանդեպ կիրառած նոր պատժամիջոցները հատկանշական են այն առումով որ դրանց առանցքը անցյալ տարի ԱՄՆ-ում կայացած ընտրությունններին Ռուսաստանի հնարավոր ազդեցությունն է, որի մասին Թրամփի դիքրորոշումը հակասական էր: Այսօր սակայն նա ստորագրում է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնության կողմից հավանության արժանացած պատժամիջոցների մի հրաման, որի էությանը հենց իր իսկ գնահատականները միանշանակ չէին:

 

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լարվածության նոր մակարդակը և փոխադարձ պատժամիջոցների կիրառումը ցույց են տալիս, որ որքան էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն ունենա Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվելու դա նրան կարող է հաջողվել միայն մինչև որոշակի մակարդակ, քանի որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն բնակաան հակառակորդներ են և ԱՄՆ-ում գործող քաղաքական ինստիտուտներին ամբողջությամբ դեմ գնալ Թրամփի համար կնշանակեր կտրել այն ճյուղը որի վրա նա նստած է:

 

Մի մարդ ով սեփական նախընտրական քարոզարշավը կառուցում էր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա և նախագահ դառնալուց միառժամանակ շարունակում էր դրական արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին, այսօր առավել խիստ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի հանդեպ քան իր նախորդ վարչակազմը: Այս նոր պատժամիջողները նաև արժանացել են Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ-ի քննադատությանը, որոնք նշում են որ ԱՄՆ-ն հաշվի չի առնում իր դաշնակիցների շահերը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելիս և որ Ռուսաստանի պատասխան գործողություններից կարող են տուժել նաև հենց իրենք, քանզի Ռուսաստանի հետ ունեն էներգետիկ և առևտրային կապեր: