Առնիին 1970թթ․ լուսանկարել է հայ մարզական լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 2015թ․ օգոտոսի 4-ին բացվել էր «Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված էր նմուշ, ըստ որի 1977թ․-ին Առնոլդ Շվարցենեգերը նամակ է գրել «Արազ ստուդիային», որտեղ աշխատել է հայ լուսանկարչը, ու խնդրել մի քանի նկարներ:
«Մի քանի տարի առաջ «Արազ»-ն ինձ լուսանկարել է, և ես ցանկանում եմ ձեռք բերել այդ նկարները, որոնք կօգտագործեմ իմ «Մարմնակազմության(բոդիբիլդինգի) կրթությունը» գրքում, որը կհրատարակվի Սիմոնի և Սուսթերի կողմից», - ասված է Շվարցենեգերի նամակում:
Արդյոք նկարները հասել են հայտնի դերասանին, հայտնի չէ, քանի որ 1977թ․-ին Գրիգոր Ճոլոլյանն արդեն մահացել էր: