Մարդիկ, ովքեր Վիտալի Բալասանյանին թուրք են անվանում ինչո՞վ են տարբերվում մարդկանցից, ովքեր Պավլիմ Մանուկյանին ահաբեկիչ են անվանում: Այսինքն, եթե դուք մի արարքի համար կարող ոք թուրքի դեմ կռված ու շատ լավ կռված մարդուն թուրք անվանեք, ապա պատրաստ եղեք, որ ձեր հակառակորդ ճամբարի ներկայացուցիչները մեկ արարքի համար հերոսին ահաբեկիչ կասեն:
Վիտալիի և Պավլիկի ոչ բոլոր արարքների հետ եմ համաձայն, բայց ինձ թույլ չեմ տա ներկայի պատճառով ուրանամ հերոսական անցյալները: Ուզենք, թե չուզենք երկուսն էլ Արցախի և հայ ազգի հերոսներ են: Առավել ևս թող այս մարդկանց վրա քար չշպրտեն ժամանակին պատերազմից թռած մասայի ներկայացուցիչները: