Գուգուշը ադրբեջանական ծագումով իրանցի երգչուհի չէ: Նա ուղղակի իրանցի երգչուհի է, որի հայրը սերում է Ատրպատականից: Հատկապես ճիշտ չէ, երբ այդպես են գրում նաև մեր լրատվամիջոցները, քանի որ եթե կարիք կա անպայման շեշտելու երգչուհու արմատները, ապա Գուգուշն ատրպատականյան ծագումով երգչուհի է:

 

Կարծում եմ՝ հայաստանյան լսարանի համար շատ ավելի լավ կհնչեր «հայկական բեմական կեղծանուն ունեցող իրանցի երգչուհի» բնորոշումը, որովհետև նրա Գուգուշ կեղծանունն իրոք հայկական է: