Մի բան ասեմ քարերով չխփեք, հատկապես լաչառների համար ասեմ, որ քարեր հավաքելու և նետելու ժամանակներն անցել են... Հիմա բուն թեման:
Այն , որ Հայաստանում մի որոշակի զանգված դժգոհ է իշխանությունից, դա անվիճելի փաստ է, այն , որ այդ զանգվածն ունի հիմնավոր փաստեր դժգոհ լինելու իշխանությունից, դա ևս անվիճելի է : Բայց , որ մեկ մեկու դեմ զենք վերցնենք ու իրար գյուլենք, կներեք դա արդեն անըդունելի է:

 

Մեկ տարի առաջ շատ լուրջ մարտական ուղի անցած տղերքը, շատ լուրջ ռազմական առաջադրանքը պատվով կատարած տղերքը գրավեցին ՊՊԾ գունդը : Ես միանշնակ կարող եմ ասել, որ միջնորդավորված գործողություն էր սա, ,,Սասնա Ծռեր,, խմբի տղերքը մինչև հիմա էլ դժվար իմանան, որ այդ գործողության ֆինասավորման և իրագործման պլանը մանրակրկիտ ծրագավորվել է Թուրքիայի կողմից: Հա , հա Թուրքիայի կողմից: Եթե աչքներդ լայն բացեք ապա կտեսնեք ամեն ինչ : Պատերազմ անցած տղերքին պաստավկա արեցին, էդքան բան: ,,Սասնա Ծռեր,, խմբի տղերքին հիմա հանգիստ թողնենք ու անցնենք բուն անտես կազմակերպիչներին: Հայաստանում ցանկացած պաշտոնիայի ֆիզիկապես ոչնչացնելը մեկից մեկ գործողություն է, սակայն արտաքին ուժերը որոշեցին Հայաստանում ստեղծել քաոսային իրավիճակ և Հայաստանը, հատկապես Երևանը վերածել բարիկադներով քաղաքի:

 

Եթե նրանք վերացնել տաին առանցքային պաշտոնիայի, ապա ՀՀ սահմանադրությունը լուծում էր ՀՀ կառավարման հարցը և ոչ մի քաոս չէր ստեղծվի երկրում : Թուրքիայի պլանները Հյաստանում իրականացնողները ընտրեցին այնպիսի տղերքի ովքեր հասարակության մոտ ունեն բարի համաբավ, հերոսի մարմնավորում, ինչպես նաև դուխով ու մահապարտ են:
Մեկ տարի ես ուսումնասիրել եմ այդ գործողություններին դրդող, կամ որևէ կերպ աջակցող ուժերին, անհատներին: Մարդիկ մեկ տարվա մեջ երբեք մեկ բառ Թուրքիայի հասցեին չասեցին, ավելի, հարձակվում էին ինձ վրա, երբ ես Թուրքիայի անարխիայի ու թուրքերի ոչխար լինելու մասին էի խոսում: Սա մի կողմ... Սրանք կարողացել են նաև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների մի հատվածին ևս իրենցով անել:

 

Պետք է նշեմ, որ Ադրբեջանի նախարարներից մեկը ժամանակին ասել էր՝ եթե մենք նավթ ունենք, ապա Հայերն էլ Սփյուռք ունեն, իսկ ահա պաշտոնական Թուրքիան Հայկական հարցի հետ կապված միշտ ասում է. դա ՀՀ-ի խնդիրն է, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլնի քաղաքացին (նկատի ունի սփյուռքահային) գործ չունի այստեղ: Այսինքն նրանք ավելի շատ սարսափում են մեր սփյուռքից , քան Հայաստանից, այնպես որ հայկական սփյուռքը ծվեն-ծվեն անելը ևս մտնում է առաջին հայացքից քրեական հանցագործություն որակավորվող այդ գործողության մեջ:

 


Պարզապես մի բան կուզեմ ասել, սխալ տղերքի են բռնել, այդ տղերքի փոխարեն պետք է բռնեին ու հրապարակավ խարազանեին բոլոր նրանց ովքեր Հայաստանի քայքայման գործընթացն են սկսել:
Փառք Աստծո, որ այս օրը Հայոց պատմության մեջ չմտավ որպես արյունահեղության, եղբայրասպանության և Հայկական պետականության հիմքերի խարխլման օր, չնայած այն բանին , որ ունեցանք զոհեր...
Հուսով եմ, որ արդարությունը կհաղթի ու տղերքի փոխարեն պատասխան կտան բոլոր նրանք ովքեր մինչև հիմա էլ աշխատում են Թուրքիայի օգտին...

 

Կարեն Հովհաննիսյան