Գրեթե յուրաքանչյուր հայ ուսանող գոնե մեկ անգամ մտածել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկում ուսումը շարունակելու մասին: Աշխարհի լավագույն ու հեղինակավոր համալսարաններ ասելիս հիմնականում մտաբերում ենք Օքսֆորդի, Քեմբրիջի կամ Հարվարդի համալսարանները, բայց կցանկանայի ներկայացնել Օքսֆորդի համալսարանիը` որպես ամենահին համալսարան անգլիախոս աշխարհում: Եվ դա արդարացված է, քանի որ Անգլիայի հնագույն համալսարանն իր պատմությամբ, համաշխարհային մասշտաբով կրթական ու գիտական ազդեցությամբ և վերջապես իր բազմաթիվ նշանավոր դասախոսներով ու շրջանավարտներով շատ վաղուց արդեն լավագույն կրթության հոմանիշ է դարձել։ Բավական է նշել, որ այն լավագույն համալսարանների համաշխարհային դասակարգման տարբեր վարկածներով մշտապես ամենաբարձր դիրքեր է զբաղեցնում: 

Պատմական ակնարկ 


Բրիտանիայի հանրահայտ Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում` Օքսֆորդշիր դքսությունում: Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը: Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն` այստեղ դասախոսում էին դեռևս 11-րդ դարում: Ըստ բրիտանացի և ֆրանսիացի պատմիչների` Օքսֆորդի համալսարանում մարդիկ կարողանում էին կրթություն ստանալ դեռևս 1096 թ-ից, սակայն այդ տարիներին համալսարանը մեծ հեղինակություն չէր վայելում բրիտանացիների շրջանում, և շատերը նախընտրում էին սովորել հարևան Ֆրանսիայում` Փարիզի համալսարանում: 1167 թ-ին Բրիտանիայի արքա Հենրի II-ն իր հպատակներին արգելեց սովորել Ֆրանսիայում և նրանց ուղարկեց Օքսֆորդ` այնտեղ կրթվելու, համալսարանը զարգացնելու և անգլերենին ավելի լավ տիրապետելու համար: Որպես կրթօջախի առաջին դասախոս հիշատակվում է բրիտանացի հանրահայտ պատմիչ Ջերարդ Ուելսցին, ով ուսանողների համար դասախոսություններ էր կարդում 1188 թ-ից: Առաջին գիրքը, որ համալսարանում պատրաստվել է 1190 թ-ին, «Emo of Friesland» խորագրով պատմական տվյալների ժողովածուն է, որտեղ մանրամասն նշվում են Օքսֆորդի պատմությունը, քաղաք եկած շուրջ 50 ուսանողների առաջին տպավորությունները: Հնում համալսարանը բաժանված էր հյուսիսցիների (շոտլանդացիներ) և հարավցիների միջև (ուելսցիներ ու իռլանդացիներ), սակայն հետագայում, երբ համալսարանի քոլեջների միջև կրթական կապը սերտացավ ու բարեկամական բնույթ ստացավ, այդ բաժանումը վերացավ: Տարիների ընթացքում ստեղծվեցին նորանոր քոլեջներ (մասնագիտական դպրոցներ), որոնց թիվն այսօր հասնում է 38-ի: 

Օքսֆորդը ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց: Ի դեպ... Օքսֆորդի համալսարանում են կրթվել աշխարհահռչակ մի շատ արվեստագետներ, փիլիսոփաներ, մարդասերներ, գրական ու քաղաքական գործիչներ: Այդտեղ են սովորել Բրիտանիայի 26 վարչապետները, որոնց թվում` Մարգարեթ Թետչերը, Թոնի Բլերը, Դևիդ Քեմերոնը, և այժմյան վարչապետ Թերեզա Մեկը, մտածողներ Ռոջեր Բեկոնը, Թոմաս Հոբսը, Ջոն Լոկը, գրողներ Ջոն Տոլկին, Լյուիս Քերոլը, Օսկար Ուայլդը, Բրիտանիայի երբեմնի արքաներ Էդվարդ VI-ը և Էդվարդ VII-րդը, Նորվեգիայի արքա Հարալդ 5-րդը, մի շարք երկրների նախագահներ ու վարչապետներ և այլք: Համալսարանի 100-ից ավելի շրջանավարտներ ստացել են Նոբելյան մրցանակ, նրանցից 47-ը հետագայում շարունակել են աշխատել կրթօջախում: Սակայն այսօր Օքսֆորդում չկան նոբելյան դափնեկիրներ: 

Մյուս կողմից սակայն, լավագույններից մեկի համարում ունեցող այս համալսարանի վերաբերյալ տարիների ընթացքում տարածվել են բազմաթիվ լեգենդներ, արմատավորվել կարծրատիպեր, որոնց մի զգալի մասը չի համապատասխանում իրականությանը: Նման կարծրատիպերը Օքսֆորդը շատերի աչքերում դարձրել են անհասանելի մի բարձունք, որտեղ սովորում են միայն ոչ մեծ թվով ընտրյալ ուսանողներ: Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, ինչքան թվում է: Օքսֆորդի համալսարան ընդունվելը ոչ միայն անհասանելի չէ, այլև, հնարավոր: 

Նախ կցանկանայի դիմում հայտը բաժանել 5 քայլերից։
1. UCAS դիմում(UCAS application)
2.Ընդունելության թեստ
3.Գրավոր աշխատանք 
4.Հարցազրույց(interview)
5.Որոշում

Քայլ 1-ին UCAS application
*UCAS- Universities Colleges Admissions System
1.-Եւ՛ միջազգային, և՛ տեղացի դիմորդները կարող են դիմել համալսարան միայն 1 մեթոդով՝ լրացնելով հայտադիմումըhttps://www.ucas.com/ կայքում, նախապես ստեղծելով ձեր էջը(հայտադիմումը կարելի է լրացնել միայն այս պաշտոնական կայքում):Բակալավրիատ ընդունվելու համար, նախ և առաջ պետք է ունենալ 3 հատ A- level այսինքն A*AA,կամ այլ որակավորումներ։
Օր-IB,SAT,GCSE և այլն։
*Հիշեցում° ՀՀ ավագ դպրոցի ատեստատը չի ընդունվում Օքսֆորդի կողմից։

Ինչ է A-LEVELS?
A-level-ը (International Advanced Level) ավագ դպրոցի ծրագրի միջազգային ավարտական առարկայական քննություն է, որը ճանաչված է աշխարհի առաջատար բուհերի և գործատուների կողմից: Ծրագիրը երկամյա է, և այն ավարտելու համար հարկավոր է հանձնել համապատասխան քննություններ 3 առարկաներից:
Օրինակ, «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ» հոսքն ընտրելու դեպքում աշակերտներն անցնում են երեք առարկա՝ A-level վկայական ստանալու համար.
A-level Applied ICT
A-level Mathematics
A-level Physics

Ի՞նչ են իրենցից ներկայացնում IB,SAT,GCSE քննությունները?

Միջազգային բակալավրիատը (անգլ.` International Baccalaureate, IB) միջազգային կրթական հիմնադրամ է, որն ունի չորս կրթական ծրագրեր 3-ից 19 տարեկանների համար և իր մեջ ընդգրկում է 146 երկրի մոտ 3700 դպրոց: Հայաստանն այս ծրագրին միացել է 2011 թ-ին, իսկ «Քվանտ» վարժարանն առաջինն էր, որ դարձավ ՄԲ կազմակերպության անդամ:

SAT-ն հաշվողական և բանավոր փաստարկման կարողությունը ստուգող քննություն է, որն ընդունելության պարտադիր կետ է հանդիսանում ԱՄՆ-ի համալսարաններում:
Ի՞նչ է GCSE-ն:

GCSE-ն A-level-ին նախորդող մակարդակն է, որը նույնպես լայն ճանաչում ունի աշխարհի առաջատար կրթական հաստատությունների և գործատուների շրջանում:


Այսպիսով UCAS դիմորդին անհրաժեշտ է վճարել դիմումավճար՝ £13 կամ 8000 դրամի չափով, բայց հիշեք որ այս գումարը վճարվում եք մի համալսարան դիմելու համար, բայց եթե ցանկանում եք դիմել մի քանի համալսարաններ(առավելագույնն 5 համալսարան կարող եք դիմել) ապա պետք է վճարել £24 ֆունտ "(դիմում-հայտ կարող եք լրացնել սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում)", այլապես հնարավորություն չեք ունենա դիմելու։ 
*,Նուն տարում չեք կարող միաժամանակ դիմել Օքսֆորդի կամ Քեմբրիջի համալսարան։

Ավելի մանրամասն այստեղ։ https://www.ox.ac.uk/admissions/undergraduate/applying-to-oxford?wssl=1

1.- UCAS առցանց դիմումը լրացնելիս`ձեր անձնական տվյալները ընդգրկելուց բացի պետք է գրեք մոտիվացիոն նամակ (motivation letter)որը մեծ դեր է խաղում որոշում կայացնելիս։ Մոտիվացիոն (շարժառիթային) նամակում շեշտը պետք է դնել ձեր ուժեղ կողմերի, ձեռքբերումների և ուսումը շարունակելու հիմնավոր դրդապատճառների վրա: Սովորաբար այն չպետք է գերազանցի մեկ էջը և պետք է գրված լինի անմիջական, հստակ ու պարզ ոճով:

Երկրորդ,ձեր ուսուցիչներից մեկը պետք է տրամադրի Երաշխավորական նամակը (recommendation letter) 
(*գիտական ղեկավարի կամ ուսումնական հաստատության այլ ներկայացուցչի նամակն է, որտեղ պարզ և հստակ շարադրված են երաշխավորվողի գործնական հմտությունները, ուսումնառության ընթացքում ձեռքբերումները և անձնական որակները)
Պետք չէ որ գովբանեք ձեր հմտությունները և ապացուցեք որ դուք ամենախելացի աշակերտն եք ձեր դպրոցի, պարզապես գրեք թե կոնկրետ ինչն է այդքան շատ մոտիվացնում ձեզ այդ առարկաները սովորելիս։ Որոնք ոչ թե սովորական շաբլոն գովեստի խոսքեր են ասում քո մասին, այլ կոնկրետ բաներ են նշում, որոնցով դու տարբերվում ես մնացածից, և ինչը հետաքրքիր է տվյալ ուսումնական հաստատության համար: 
2. UCAS-ից ու մոտիվացիոն նամակից հետո դիմորդը պետք է հանձնի ընդունելության քննություն,որը տեղի է ունենում ամեն տարի նոյեմբերի 2-ին,-( University of Oxford #pre-interview assessments takes place on Thursday 2 November 2017, usually at 09.00 GMT. ),որը հատուկ քննություն է մշակված ըստ մասնագիտության։ Գրանցումը կատարվում է այս կայքում http://www.admissionstestingservice.org/
սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ։Բայց մի կարևոր հիշեցում,եթե չգտնեք հայաստանյան ոչ մի կենտրոն այդ կայքում, ապա դա խնդիր չէ քանի որ ձեր դպրոցնել կարող է դիմել ու այդ օրը դառնալ միջազգային քննական կենտրոն, նույնիսկ եթե դուք միակ դիմորդն եք այդ դպրոցում։ քննությանը կարելի է պատրաստվել առցանց նյութերի միջոցով որոնք կարող եք գտնել նույնպես այդ կայքում։ Քննությունն անվճար է բայց պետք է վճարել որպեսզի ձեր դպրոցի անունը լինի այդ օրվա միջազգային քննական կենտրոնների ցանկում,*(իսկ եթե դուք չեք ցանկանում հանձնել այդ քննությունը ապա ձեր ողջ ջանքերը ապարդյուն կլինի)
Depending on your chosen university and course, you may need to take an admissions test as part of your application (some joint degree courses require you to take two tests). We advise that you check the relevant university’s website for the most up-to-date information about their requirements.

University of Cambridge #pre-interview assessments

1-BioMedical Admissions Test (BMAT)
2-BioMedical Admissions Test (BMAT) – September
3-BioMedical Admissions Test (BMAT) – February
4-BioMedical Admissions Test (BMAT) Netherlands
5-BioMedical Admissions Test (BMAT) (UMalaya)
6-Cambridge Personal Styles Questionnaire® (CPSQ)
7-Classics Admissions Test (CAT)
8-English Literature Admissions Test (ELAT)
9-History Aptitude Test (HAT)
10-International Medical Admissions Test (IMAT)
11-Mathematics Admissions Test (MAT)
12-Test of Mathematics for University Admission
13-Modern Languages Admissions Test (MLAT)
14-Occupational English Test (OET)
15-Oriental Languages Aptitude Test (OLAT)
16-Physics Aptitude Test (PAT)
17-University of Oxford Philosophy Test
18-Sixth Term Examination Paper (STEP) Mathematics
19-Thinking Skills Assessment (TSA)

Ինքս հանձնել եմ TSA, որպեսզի PPE -Politics , Philosophy and Economics-ի բաժին կարողանամ ընդունվել,բայց մի քանի այլ մասնագիտությունների համար դիմորդները պարտադիր պետք է հանցնեն այս քննությունը։
Ստորև ներկայացնում ենք մասնագիտությունների ցանկը
About the Thinking Skills Assessment (TSA) Oxford

The Thinking Skills Assessment (TSA) Oxford is a 2-hour pre-interview test for applicants to undergraduate courses at the University of Oxford. It is designed to help tutors assess whether candidates have the skills and aptitudes needed to study the following courses:

Economics and Management
Experimental Psychology
Geography
Human Sciences 
Philosophy and Linguistics
Philosophy, Politics and Economics (*PPE)
Psychology and Linguistics
Psychology and Philosophy.

Քայլ 3-րդ - Գրավոր աշխատանք

3.մասնագիտությունների մի մասը(*ոչ բոլորը) ընդունելության քննության զուգահեռ պահանջում են 2 գրավոր աշխատանք(essay) որից յուրաքանչյուրը պետք է լինի 2000 բառից կազմված ու գնահատված քո ուսուցչի կողմից։
Ձեր նախընտրած մասնագիտության համար կարող եք ավելի մանրամասն կարդալ https://www.ox.ac.uk/admissions/undergraduate/applying-to-oxford/written-work?wssl=1

Քայլ 4-րդ։
Հարցազրույց(interview)
Օքսֆորդի համալսարան ընդունվելու ամենաորոշիչ փուլերից մեկը հարցազրույցն է: Սովորաբար համարվում է, որ եթե ձեզ հրավիրել են հարցազրույցի, ապա դուք անցել եք առաջին փուլը և ձեր թեկնածությունը դիտարկվում է ընդունելության համար: Հարցազրույցի ընթացքում մի քանի կարևոր հանգամանքի անպայման պետք է ուշադրություն դարձնել:

Առաջինը՝ հոգացեք ձեր, եղեք բարյացակամ և հարգալից:
Ձեռքի տակ պահեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, որոնցից ամենակարևորն է մոտիվացիոն նամակը որովհետև հարցեր են տալու այն ամենից ինչ ընդգրկված է մոտիվացիոն նամակում: Հարցերի մեծամասնության նպատակն է պարզել, թե տվյալ մասնագիտացման համար դուք որքանով եք համապատասխան թեկնածու։ 
Պատրաստ եղեք պատասխանելու ձեր պատրաստվածության մակարդակի և առարկայի վերաբերյալ հարցերին:
Հարցազրույց վարող հանձնաժողովին ամենից շատ հետաքրքող հարցերից է նաև, թե ինչու եք ընտրել հենց իրենց համալսարանը և տվյալ մասնագիտական ոլորտը, ինչու՞ հենց ձեր թեկնածությունը պետք է դիտարկեն իրենք, որո՞նք են ձեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպե՞ս կարող եք ինքներդ տալ համալսարանին ձեր ուսումնառության ընթացքում և նմանատիպ այլ հարցեր:
Հարցերին արժե նախապես պատրաստվել՝ հարցազրույցի ընթացքում ավելի ինքնավստահ և պրոֆեսիոնալ տպավորություն թողնելու համար: Երբեմն հարցազրուցավարները կարող են սադրիչ հարցեր տալ, որոնք սովորաբար անսպասելի են լինում: Նման հարցերը նպատակ ունեն ստուգելու թեկնածուի կրեատիվության և հնարամտության աստիճանը, պարզելու, թե նա ինչպես կարձագանքի նմանատիպ ոչ ստանդարտ իրավիճակներին: Տվյալ պարագայում, առանց խուճապի մատնվելու, պատասխանեք պարզ և հստակ, և որ ամենակարևորն է՝ անկեղծ՝ նախ ինքներդ ձեր և հետո միայն հարցազրուցավարների հանդեպ: 

Քայլ 5-րդ
Որոշում
Այս վերը նշված 4 փուլերը անցնելուց հետո կարող եք սպասել պատասխանի արդյունքներին, հունվարի 10-ին,բայց հաճախ է լինում երբ շատ տաղանդավոր ուսանողներ առաջարկ չեն ստանում բազմահազար դիմորդներ լինելու պատճառով։ 

*Որոշումը կայացնելիս հաշվի են առնվում հետևյալ արդյունքները 

1-Ձեր հարցազրույցը (interview)
2-Ընդունելության թեստը ու գրավոր աշխատանքը
3-Մոտիվացիոն նամակը
4-Ակադեմիական տեղեկագիրը

Օքսֆորդում սովորելու համար շատ մեծ կարևորություն ունի անգլերեն լեզվի գերազանց իմացությունը՝ մտքերն արագորեն և հստակորեն արտահայտելու կարողությունը: Այն միջազգային ուսանողները, ում մայրենի լեզուն անգլերենը չէ, պետք է հանձնեն TOEFL (overall score of 600 with a Test of Written English score of 5.5) ,
IELTS overall score of 7.0 (մինիմում 7.0 ամեն հմտությունից ) *(Անգլախոս երկրների համար պետք է հանձնել TOEFL (հիմնականում ԱՄՆ-ի և Կանադայի համալսարանների համար) կամ IELTS (Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ավստրալիայում), 
կամ միջազգային այլ քննություններ ինչպիսիք են Cambridge English: Advanced, (CAE): Cambridge English: Proficiency, (CPE) և այլն։ 

Ավելի մանրամասն կարդացեք իմ Oxford Undergraduate admissions Facebook- յան էջում:https://www.facebook.com/Oxford.Undergraduate.admissions/

Շարունակելի։