Կարդալով Զաքիր Հասանովի հարցազրույցը, որը նա տվել է ՌԻԱ Նովոստիին (ի դեպ, ՌԻԱ-ն ավելի ու ավելի անթաքույց է ադրբեջանական լոբբինգով զբաղվում), եկա այն եզրահանգմանը, որ ապրիլին մեր ամենամեծ ու աններիելի սխալը «փոքր արյամբ» յոլլա գնալու որոշումն էր։

 


Հասկանում եմ, որ իշխանություններն այդ պահին լուրջ մտավախություններ ունեին ու գուցե զուտ մարդկային տեսանկյունից ելնելով էլ չէին ուզում, որ 100 զոհի փոխարեն լինի ասենք 300։ Գուցե վախենում էին, որ զոհերի քանակը կարող է լուրջ ներքին լարվածություն ստեղծել։
Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ զոհերի նկատմամբ ողջ էմոցիոնալությունը որքան էլ էական դերակատարություն ունեին, թե՛ մեր հասարակության, թե՛ ադրբեջանական քարոզչամեքենայի համար թիվ մեկ գործոնը դարձան տարածքային կորուստները։ 100-500-800 հեկտար՝ էական չէ, էական է, որ կորուստները միակողմանի էին։

 


Վստահ եմ, որ եթե ասենք թե Աղդամի կողմից էլ մենք մտնեիքն ու մի քանի հարյուր հեկտար մեզանով անեինք, ապա ո՛չ Ապրիլին հետևած շոկն ու ֆուրստրացիան այդքան մեծ կլիներ, ոչ էլ Զաքիր Հասանովը այսօր կկարողանար այդքան լոթի-լոթի խոսել։ Հուսով եմ՝ այս հետևությանը միայն ես չեմ եկել, այլև այն մարդիկ, ովքեր ի տարբերություն ինձ, ունեն զորքերին հրաման տալու լիազորություններ, որպեսզի մյուս սրացման ժամանակ նույն սխալը չկրկնվի։