Իսրայելը օրեր առաջ զենքի վաճառք իրականացրեց Ադրբեջանին, որը լայն քննարկման առիթ դարձավ Հայաստանում և Իրանում: Եթե հայկական կողմում մեծամասնություն էին կազմում ՝ «դե բիզնես ա, փող ունենանք մենք էլ կառնենք», արտահայտությունը, ապա Իրանը, ով շատ լուրջ կասկածներ ունի, որ Ադրբեջանում գտնվող իսրայելական զենքը կրակելու է Իրանի վրա, միանգամից լուրջ քայլերի գնաց ու ինչ-որ կողմին արդարացնելու և իր մեղքը փնտրելու փոխարեն փորձում է մեղմել տվյալ հարցի վտանգները:

Զենքի վաճառքից օրեր անց Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ: ԱԺ նախագահների հանդիպման ժամանակ Իրանի ներկայացուցիչը որոշ պայմանավորվածություններ ունեցավ Արա Բաբլոյանի հետ: Իրանը շատ լավ գիտակցում է, որ հնարավոր ռազմակա բախման դեպքում Հայաստանն է իր միակ հարևանը ում վրա կարող է հույս դնել, քանի որ Հայաստանը ևս գտնվում է ռազմական բախման մեջ, ապա համագործակցությունը փոխշահավետ է երկու կողմի համար:

Չգիտեմ նշված պայմանավորվածությունը ինչ փուլում է, բայց Իրանը ամեն կերպ արտահայտում է իր դիրքորոշումը Հայաստանի հետ հետագա համագործակցության մասին:

Համացանցում արդեն տարածում է գտել Իրանում կատարված լուսանկարը, որտեղ իրանցի կանայք կանգնած են Արցախի դրոշով: Իսկ քաղաքականության, հատկապես ռազմական քաղաքականության, մեջ պատահական քայլեր և մեսիջներ չեն լինում:

 

Աշոտ Ասատրյան