Զոհված զինվորի հուշարձանը քանդել, տեղում «Карабах» խորովածանոց են բացել.

Օրեր առաջ Բաքվում քանդել են զոհված զինծառայող Մագամեդ Ալլահվերդիևի հուշարձանը և դրա տեղում «Карабах» անունը կրող խորովածանոց են բացել:

Ամեն ինչ այսքան տարօրինակ չէր լինի, եթե չպարզվեր, որ զոհված զինվորի հուշարձանը քանդել է նրա հարազատ եղբայրը: Այսպիսով բիզնեսի համար հարազատ եղբայրը պղծել է եղբոր հիշատակը:

Չնայած քաղաքի ղեկավարությունը հայտարարել է, որ հուշարձանը շուտով կվերադաձնեն իր տեղը, սակայն երևի արդեն մի փոքր սիրուն չի լինի խորովածանոցի մոտ հուշարձան դնելը:

 

 

 

 

 

Աշոտ Ասատրյան