Հասկանալով, որ երեխայի մահվան հետ կապված շոուն դարձել է քննարկումների և ծաղրի առարկա՝ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին իրավիճակին լրջություն տալու համար շոուին ներգրավվել նաև Ադրբեջանում ամենահայատյաց կազմակերպություններից համարվող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» հիստերիկներին։

Նախօրոք գրված սցենարի համաձայն Հորադիզ գյուղի մոտակայքում այսօր թեթևակի բախում է տեղի ունեցել՝ Ֆիզուլիի շրջանի ոստիկանների և դեպի դիրքեր նետվող ակցիայի մասնկակիցների միջև:
Հիմա էլ գրում են, թե իբր ոստիկանները մեծ դժվարությամբ են պահել կատաղած ամբոխը: )))