Վրաստան է պատրաստվում այցելել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը' շատ կարևոր բարձրաստիճան պաշտոնյա: Այս այցով ևս մեկ անգամ ընգծվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի գերակա ուղղությունը: Հիշենք նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի այցը այդ պետություն:

 


Վրաստանը լինելով ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած պետություն Հարավային Կովկասում հանդիսանում է եվրոատլանտյան քաղաքական ընտանիքի հուսալի և առաջատար դաշնակիցը: Հայաստանը իր բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում հաջողություններ գրանցելու համար պետք է ակտիվացնի բոլոր տեսակի կապերը ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, իհարկե ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների, այլ ի լրացում դրան:

 


Հաշվի առնելով ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում տեղի ունեցող համեմատաբար դրական տեղաշարժերը և երկու գերտերությունների միջև հարաբերությունների բարելավման որոշակի միտումները Հայաստանը կարող է դրանք օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու և ճիշտ փոխլրացնող արտաքին քաղաքականության իրականացնելու համար: