Մի քանի օրով այցելեցի Վրաստան, էս անգամ ուսումնասիրական աչքերով:
Միֆ N 1. Վրաստանում ռեստորաններն ավելի էժան են, քան Հայաստանում: Իրականում Վրաստանի ռեստորաններում ավելի փոքր հաշիվ ենք փակում, որովհետև ուտում ենք ավելի շատ խմորային բլյուդաններ (խինկալի, խաչապուրիներ՝ աջարական, իմերեթական...) և չենք պատվիրում, օրինակ, մսային ասորտի: Հայաստանում եթե 2 անձով ուտենք 15 խինկալի 120-150 դր, ուտենք խաչապուրի և մի քանի աղցան, խմենք տնական գինի, կփակվենք մոտ 4500-ից 6500 դրամ, որը լրիվ համարժեք է Վրաստանի գներին: Իմիջիայլոց, խորհուրդ մեր ռեստորանատերների. զակուսկիախեղդ մի արեք տուրիստներին, միևնույն է, նրանք այդքան չեն ուտում, իզուր թանկացնում եք հաշիվը:


Միֆ N 2. Վրաստանում հյուրանոցներն ավելի էժան են: Վստահաբար ասում եմ, որ նման բան չկա, պարզապես պետք է համեմատել համարժեք հյուրանոցներ: Թբիլիսիում անհայտ ծագման, ոչ բրենդային հյուրանոցներն ավելի թանկ են, քան, օրինակ, Երևանում «Դաբլ թրի բայ Հիլթոնում» և նման բրենդային հյուրանոցներում: Իսկ Քոբուլեթիի տները, որոնք չունեն ո՛չ հիգիենիկ պայմաններ, ո՛չ կոնդիցիոներներ, ունեն ընդհանուր սանհանգույցներ, համեմատեք մեր հոսթելների հետ և կտեսնեք համարժեք գներ: Համեմատեք թեկուզ բուքինգ.քոմ սայթով։
Միֆ N 3. Վրաստանում կա բարձրորակ սերվիս: Ասեմ այսպես. Վրաստանում կա խայտառակ վատ սերվիս։ Հետաքրքիրն ինչ է. երբ խոսում ենք Ծաղկաձորի մասին, չգիտես ինչու, սերվիսը համեմատում ենք Դուբայի հետ: Իսկ Վրաստանի սերվիսը համեմատում ենք առաջվա՝ մինչև Սաակաշվիլի սերվիսի հետ ու ասում ենք՝ տես՝ ոնց ա լավացել: Վրացիները շատ թամբալ, անպատասխանատու մարդիկ են բիզնեսի մեջ (վկայում են բոլոր հայ բիզնեսմենները, ովքեր բիզնես ունեն Վրաստանում): Սպասարկում են ակնհայտ չուզելով (օրինակ չբերեք - աստղանի կամ բրենդային մի քանի հյուրանոցները և ռեստորանները), սպասարկում են առանց ժպտալու և բավականին փնթի:


Թերություն N 5. Վրաստանում տիրում է խայտառակ երթևեկություն։ Վարորդները վարում են առանց օրենքների, մեծ արագություններով, չկան արագաչափեր, ինչի պատճառով մահվան դեպքերով վթարները մի քանի անգամ ավելի շատ են, քան Հայաստանում: Մյուս վթարների ճիշտ ստատիստիկա չկա, քանի որ ներդրված չէ նույնիսկ պարտադիր ԱՊՊԱ-ն, և վարորդները իրար մեջ ռազբորկաներով են շատ դեպքերում որոշում՝ ով է ճիշտ:


Իսկ հիմա առավելությունների մասին. իմ կարծիքով՝ միակ 2 առավելությունը (իհարկե, շատ կարևոր), որ կա, ճանապարհների բարվոք վիճակը և ավիատոմսերի ցածր գներն են: Այ էս երկուսը, որ մեր իշխանությունը ապահովի (ավիատոմսերի մասով շարժը նկատվում է), վստահ ասում եմ, որ մեր երկիրը, որտեղ ապրում են ավելի խելացի և աշխատասեր, գործի և ընտանիքի նկատմամբ ավելի պատասխանատու մարդիկ, ընդամենը 1-2 տարում առաջ կանցնի Վրաստանից տուրիստների քանակով։