Վաղուց պտի էս կարգի հուշաքարերից հրաժարված լինեինք։ Վաղուց էս կարգի հուշաքարերի վրա պտի գրված լիներ Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ ու մյուս հայկական հերոս քաղաքների անունները, որոնք ազատագրել են հայկական ուժերը, հայկական բանակը։ Անկախ Հայաստանի սերունդները պտի իմանան, որ իրենց համար հերոս քաղաքները ոչ թե Մինսկը, Վոլգոգրադը, Կիեւն ու մնացած եսիմ ինչերն են, այլ հենց Արցախի պատերազմի ժամանակ ազատագրված բնակավայրերն են, որոնց համար մինչեւ էսօր իրենց կյանքն ու առողջությունն են զոհաբերում ՀՀ բազմաթիվ երիտասարդներ։

(Հուշաքարերը գտնվում են Գյումրիում, «Մայր Հայաստան» հուշարձանի տարածքում, խմբ․)


Մկրտիչ Իսրաելյան