Ադրբեջանը, որպես այդպիսի պետական միավորում, չարիք է աշխարհի համար, քանի որ այն, ի դեմս այդ պետության ղեկավար Իլհամ Ալիևի, բավականին անկանխատեսելի է, ինչպես նաև վարձկանների որճ, որը խիստ վտանգավոր է: Միջազգային քաղաքական վերլուծաբանները միշտ կարողացել են վերլուծել ու մատնանշել որոշակի ժամկետներ ցանկացած ռազմական կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, սակայն Ադրբեջանի դեպքում ոչ մի մաստանգետ , այսպես ասած, ռիսկի չի գնում: Կարող է առավոտյան Ալիևի վարքում տեսնես խաղաղության հասնելու հույսեր, բայց արդեն երեկոյան նա դրսևորում է արյունաբու բռնապետի վարք: Հաճախ միջազգային կառույցների ղեկավարներին, միջնորդ երկրներին թվացել է, թե ուր որ է հարցը կլուծվի, կամ գոնե կմտնի մի ճանապարհ, որը կտանի խաղաղ կարգավորման, սակայն դեռ բանակցությունների սենյակից դուրս չեկաց , լուր են առնում, որ Ադրբեջանը սադրանքի է դիմել, դիվերսիա է արել, ընդ որում այդ ամենը նա չի թաքցնում, այլ դրանով հպարտանում է... Կարծում եմ, որ Ադրբեջանը, որպես պետություն, պետք է մտահոգի ողջ աշխարհին, այն կարող է լինել նոր ահաբեկչական կենտրոն ողջ աշխարհի համար, իսկ մեզ համար այն այդպիսին է գոնե 25 տարի:
Կարեն Հովհաննիսյան (Կիլիկյան Հայաստան)