Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը կրկին սկսեց իր հակահայկական քարոզչությունները: Այս անգամ քարոզչության համար շատ թանկ գին վճարեցին Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը, մասնավորապես Ալխանլու գյուղը, որտեղ ադրբեջանական բանակի զինվորները սպանեցին 2 տարեկան երեխայի ու նրա տատիկին, մեծ վնաս հասցրեցին գյուղի բնակչությունը և այլն: Մահացած երեխայի նկարները հաշված րոպեների ընթացքում տարածվեց աշխարհում, ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, այդ նկարները «վզներից կախած», փորձում էին իրենց հակահայկական քարոզչությունը իրականացնել: Սակայն այս «օպերացիան» ինչպես երևում է անհաջողությամբ ավարտվեց: Հայկական կողմը շատ արագ ապացուցեց, որ տվյալ գյուղը Զաքիր Հասանովի հիմնարկի կողմից վերածվել է զորավարժարանի ու նրա զինվորները այդ վայրից հրանոթներով կրակում են հայկական դիրքերի ուղղոթյամբ, այդ կերպ վտանգելով խաղաղ բնակիչների կյանքը: Այսպիսով , ցանկացած խաղաղ բնակչի զոհվելու մեջ մեղավոր է բացառապես ադրբեջանական կողմը:
Հաջորդ քայլը կրկին անհաջողությամբ ավարտվեց: Զաքիր Հասանովի հիմնարկը տարածեց տեսանյութ , որտեղ իբր երևում էր, թե ինչպես են իրենք խոցում հայկական դիրքերը ու իբր հայկական կողմը շատ մեծ կորուստներ է կրում: Այս անգամ այդ տեսանյութին չհավատացինք ոչ միայն մենք, այլ նաև ադրբեջանցի օգտագերերը: Նրանք նույնպես հասկացել էին , որ դա շատ հին կադրեր են ու իրենց երկրի ղեկավարները փորձում են խաբեն իրենց: Տեսանյութի հետ տարածվել էր նաև հաղորդագրություն իբր հայկական կողմը շատ մեծ կորուստներ է կրել, սակայն այդ «կորուստները» այդպես էլ չհաստատվեցին: Ադրբեջանական կեղծ տեսանյութում երևացող կրակոցից հետո ամենաքիչը մեկ վաշտ ու ավել զորք պետք է տուժած լիներ այդ հարվածից: Այս մասին բարձրաձայնել են նաև ադրբեջանցի օգտատերերը:
Հաջորդ քայլը պետք է կատարվեր անձամբ Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Ալիևի հրամանով Զաքիր Հասանովը գնում է առաջնագիծ զինվորների մարտական ոգին բարձր պահելու նպատակով: Նա այցելում է նաև զոհված 2 տարեկան երեխայի գերեզմանին ու այսպիսով եզրափակում է իր շոուն: Իհարկե այս քայլում ամենակարևոր երեխայի գերեզմանի մոտ նկար ունենալն էր, ոչ թե զինվորների մարտունակությունը, քանի որ Հասանովի այցից ժամեր անց նրա հիմնարկը կրկին հայտարարություն է տարածել՝ հայերը վառում են Արցախի խոտերը, որպեսզի կրակը հասնի ադրբեջանական դիրքերին ու նրանց խորոված անի: Լուրջ կասկածներ կան, որ այդ տեքստը անձամբ Զաքիր Հասանովն է գրել, քանի որ սենց հիմարություն նույնիսկ Իլհամ Ալիևի չի կարող մտածի: Այսպիսի հիմար հաղորդագրությունից ժամեր անց, արդեն Ադրբեջանի ՊՆ-ի հիմարները, տարածեցին իրենց 25 տարվա նույն հայտարարությունը՝ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: Այս տեքստը միշտ նույնն է լինում, պարզապես թվերն են փոխում ու սրա համար գումար են ստանում:
Աշոտ Ասատրյան