Երբ խոսք է գնում հայկական բանակի կատարած անթերի գործողությունների մասին, բոլորս սկսում ենք շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, ովքեր կանխել ու պատասխանել են թշնամու ցանկացած սադրանք:

 

Միշտ հրամանատարներին հիշում են միայն վատ պահերին՝ մեղադրելու համար: Այս անգամ կարելի է բացառություն անել ու հիշել Արցախի բանակի հրամանատար , գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:

 

Ցանկացած զինվորի մարտունակությունը կախված է հրամանատարից: Չի կարող լինել լավ զինվոր առանց հրամանատարի և լավ հրամանատար առանց զինվորի:

 

Լևոն Մնացականյանը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 14, ԼՂԻՄ Ասկերանի շրջանում, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ռազմական գործիչ, ԱՀ պաշտպանության նախարար:

 

1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողություններին։
1992-2005 թթ. զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում, այդ թվում ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար

 

2015 թ. հունիսի 15-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար։

 

2003 թ. շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
2014 թ. սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2006թ «Վարդան Մամիկոնյան» շքանշան:

 

ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան,
ՀՀ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
ՀՀ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
Այլ պետական ու գերատեսչական շքանշաններ և մեդալներ։

 

Ամուսնացած է, ունի 3 որդի։