Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ Թրամփը կոշտացնում է Ռուսաստանի հանդեպ իր հռետորիկան և կոնկրետ մեղադրանքներ հնչեցնում։
Թրամփի նախագահ դառնալուց հետո մինչ Ռուսաստանի՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին միջամտելու մասին սկանդալը և Թրամփի վարչակազմի Ռուսաստանի իշխանությունների հետ կապեր ունենալու մասին տեղեկությունների ի հայտ գալը, Թրամփի պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարութկունները հիմք էին տալիս մտաժելու որ ի տարբերություն ԱՄՆ նախորդ վարչակազմի, ներկայիս վարչակազմը մտադրված է շրջադարձային փոփոխություններ մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Սակայն որքան էլ և ինչ նպատակով էլ Թրամփը ցանկանար կամ ցանկանա կերպափոխել ռուս-ամերիկյան հարաբերությունները դա նրան կհաջողվի մինչև որոշակի մակարդակի, քանզի երբ դրանք սկսեն հակասել ԱՄՆ շահերին թեկուզև Թրամփը դա չցանկանա, վերջինս չի կարող առաջ շարժվել իր որդեգրած ռուսական քաղաքականությամբ, որովհետև դա կհանգեցնի ԱՄՆ ներսում իր դիրքերի էական թուլացման։ ԱՄՆ քաղաքական էսթաբլիշմենթը ունի հակառուսական տրամադրվածություն, ինչի հետ ուզի թե չուզի պետք է համակերպվի Թրամփը։ Սրանից բացի ԱՄՆ-ն և Ռուսաստանը բնական հակառակորդներ են ինչը նա չի կարող անտեսել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Վարշավայում, ուր Թրամփի այցը պատահական չէր, ԱՄՆ նախագահը խիստ քննադատեց և մեղադրեց Ռուսաստանին և հաստատեց ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը։ Սա Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ։ Բանակցության ժամանակ միգուցե «առավել նպաստավոր» դիրքում լինելու համար։
Հենրի Քիսինջերը ճիշտ էր երբ ասում էր «Reality will impose requirements on Trump»։