Ինչպես շատ դեպքերում,այս անգամ ևս պաշտոնական Բաքուն իր երազանքները բարձրաձայնում է այլոց շուրթերով...Հուլիսի 4-ին Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղում զոհվածների, հատկապես աղջնակի զոհվելու փաստի առթիվ իր տեսակետն է հայտնել վրացի քաղաքագետ Գուլբահատ Ռցխիլաձեն,ով վաղուց հայտնի է որպես Իլհամ Ալիևի վարչակարգի սպասարկողներից մեկը Վրաստանում...Այսպես,սույն կերպարը պահանջել է Հայաստանից ներողություն խնդրել Ադրբեջանից 2-ամյա աղջկա զոհվելու համար...Բաքվի այս մանկլավիկն ընդամենը ալիևյան վարչակարգի երազանքներն է բարձրաձայնում...

 

Իլհամ բաբան սովոր է իր կարծիքնը ուրիշի շուրթերով բարձրաձայնել և հատկապես դրա նշանակությունը ավելի մեծացնելու համար այն անում է այլազգիների միջոցով...Ծախված Ռցխիլաձեն լավ կլինի պահանջի հանցագործ Իլհամից դուրս բերել կրակակետերը Արցախի և Ադրբեջանի սահմանային գյուղերից,որոնց պատճառով էլ տուժում է ազերի խաղաղ բնակչությունը...Մեկ էլ Հայաստանից ներողություն սպասող Բաքուն և նրան սպասարողները լավ կլինի ներողություն խնդրեն Արցախից և Հայաստանից 2016 թ-ի ապրլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի բնակիչ 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի սպանության համար,ինչպես նաև թալիշեցի Խալափյանների ընտանիքի 90-նանց անդամներին դաժանաբար սպանելու համար և այլն...Դրանից հետո նոր ներողություն սպասեն հայերից...


Ռցխիլաձեի կողմից բարձրաձայնված երազանքը այդպիսի երևազանք էլ կմնա..
Ի դեպ,ալիևյան ԶԼՄ-ները զոհվածների նոր լուսանկարներ են հրապարակել...Այնպիսի տպավորություն է,որ Բաքվում շատ ուրախացել են 2-ամյա Զահլայի զոհվելու կապակցությամբ...Սարսափազդու նկարների դեֆիլեն շարունակվում է...Համոզված եմ,որ երեկոյան նոր ֆոտոշարք է սպասում մեզ...


Oրվա խորհրդով,հատուկ կեղծ հումանիստների և որոշ ապուշների համար ընկերոջս կողմից...
"Պատերազմում մարդասիրության յուրաքանչյուր գաղափար կործանարար մոլորություն է, տխմարություն"


Կարլ ֆոն Կլաուզեվից, պրուսացի զորավար և խոշորագույն ռազմական տեսաբան

 

Գագիկ Համբարյան