Երկու տարեկան ադրբեջանցի երեխան, ով դեռ ոչ մի բան չէր հասկանում այս կյանքից ու չգիտեր, թե այդ ինչ աղմուկ է դուրսը, թե տանեցիները ինչու են իրար խառնվել, մահացավ տարիքով ավելի մեծ ու փորձառու ադրբեջանցիների պատճառով, ովքեր շատ լավ գիտեին, թե այդ ինչ աղմուկ է դուրսը ու հենց իրենք էին սկսել «աղմկել», ովքեր այնքան անինքնասեր են, որ իրենց զինվորական տեխնիկան տարել ու պահել էին այդ երկու տարեկան երեխայի հետևում:

 

Դուշման Վարդանը ասում էի ՝ «Իմ պատերազմում կանայք և երեխաներ չպետք է զոհվեն»: Երեկ զոհվեց մի կին իր թոռնիկի հետ: Դրանից առաջ ու դրանից հետո էլ զոհվել են ու դեռ կզոհվեն և կանայք, և երեխաներ: Մեծ հաշվով Ադրբեջանը թքած ունի իր զինվորի վրա, բայց իր այսպիսի քայլերով ապացուցում է, որ թքած ունի նաև ժողովրդի վրա:

 

Տարիներ շարունակ պետական մակարդակով խորհուրդ ենք տվել, որ ռազմական տեխնիկաները հանեն բնակելի տարածքներից, սակայն որևէ փոփոխություն չկա այդ հարցում:

 

Մահացած երեխայի հայրը ասել է, որ ինքը վրեժ է լուծելու իր երեխայի ու մոր համար: Վրեժը, եթե սահմանին է ցանկանում լուծի կարժանանա իր հարազատների բախտին, բայց Բաքվում ավելի ճիշտ վրեժի հասցեատեր տա, եթե հարազատների հիշատակը գոնե մի փոքր հարգում է, թող իրենցից վրեժը լուծը:

 

Աշոտ Ասատրյան